Ավանդական վարդատոնը՝ մայիսի 22-ին

Ավանդական վարդատոնը՝ մայիսի 22-ին
Մշակույթի նախարարությունը եւ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական վարդատոնին, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 12-ին, Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ: Ելույթներով հանդես կգան «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, «Կարին» ազգագրական երգի-պարի անսամբլը, ինչպես նաեւ մի շարք մտավորականներ, արվեստագետներ եւ այլք: