Աստծո շաղ տված թաշկինակները

Աստծո շաղ տված թաշկինակները
Արցախամարտի բոլոր մեր նահատակներին, մեր բանակին ու մեր բոլոր հաղթանակներին:



Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:

Լոգաու



Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:

Ջոն Դոն



/Հատվածներ վեպից/



Ու Բորիկը, ձեռքի գնդացիրը ոտքերի արանքում, ծխախոտը բերանին տանել-բերելով, թմբի վրա նստած՝ դեմն ու շուրջը նստոտած ու կքանստած, իրար թեւ-թիկունք տղաներին հապճեպ ու արագ-արագ բացատրում էր, ու ասաց՝ մեզ էդ է հանձնարարված, մեր ազատագրելիք տարածքն էդ է: Շեշտակի, արագ, մի շնչով մեր խաղողի այգիների միջով ու թուրքի գերեզմանի կողքի ճանապարհով իջնում ենք  ու հոգեբուժարանը եւ նրա հետեւի թուրքի խաղողի այգիներում պատսպարված թուրքի դիրքերն ու թուրքի խաղողի այգիներից աջ ընկած, մինչեւ գետի բերանն ընկած տարածքը գրավում ենք մի շնչով ու մի հարվածով: Ու Բորիկն ասաց՝ երկար չենք լռվելու հիվանդանոցի վրա, էս երկու օրերը լաա՜վ նայել-տնտղել եմ հեռադիտակով, մի լաա՜վ տնտղել եմ. նախամուտքում մի քանիսը ինքնաձիգով կանգնած են ոլոր-մոլոր՝ իրենք էլ չգիտեն` ինչի՞ համար են կանգնած, մի քանիսն էլ հիվանդանոցի դիմացի լողավազանի կողքի թփերի շվաքում են ծույլ-ծույլ դանթում ամբողջ օրերով՝ ստվերոտ տեղ են ման գալիս իրենց պարապությունից: Մի-մի հատ՝ նռնակ ու վերջ՝ մեռած են, մեռած էլ չեն, նաղդ՝ շշմած-կարկամած են մեր անակնկալ հարձակումից: Իսկ մենք՝ առաջ, միայն՝ առաջ, ժամանակ չենք կորցնելու: Ու ասաց՝ ուղիղ դրանց հիմնական ուժերի վրա ենք գնալու, հիմնական ուժերի՝ նրանք հիմնականում խաղողի այգիներում փորված խրամատների եվ լավ կառուցված դզոտների ու դօտերի մեջ են դիրքավորվել: Ձեզ պահելով, տղե՛րք, իրար պահելով. վրաներդ կրակու՞մ են՝ գլուխներդ կոխեք՝ քարի, քոլի տակ, չե՞ն կրակում՝ առաջ: Առաջ՝ վաղը պիտի էդ տարածքը գրավենք, վաղը, կեսորին մոտ, էդ տարածքը պիտի արդեն մերը լինի: Եվ Բորիկը մի շնչով ասաց իր ասելիքն, ու ձեռքի գնդացիրն ոտքերի արանքում պինդ բռնած-պահած, ինքն-իրեն մտքերով տարված ծխում էր, ու Էդոն ասաց` բա  գժերին ի՞նչ ենք անելու, ու նորից, պատասխանի չսպասելով, անհամբեր ասաց՝ բա ի՞նչ ենք անելու գժերին, ու Բորիկին դիմահար նայելով, հարցական, «մի բան իմանալու նման», ասաց` բա գժերը՞: Ու Բորիկը, ծխախոտը բերանին եւ ձեռքի գնդացիրը ոտքերի արանքում, թմբի վրա նստած մտքերի մեջ խորասուզված մտածում-մտմտում էր, եվ անուշադիր էր Էդոյի տրված հարցին ու մի բան ասած լինելու համար, ցրված, անտարբեր-մտմտանքով ասաց` ի՞ նչ` գժերը: Ու Էդոն նորից երկրորդեց հարցն ու ասաց` մի հիվանդանոց լիքը գժեր են, հետո, նաեւ` բուժանձնակազմը, բուժանձնակազմին հասկացանք` ձեռքերդ` վեր, ու ձեռքերը վեր բարձրացնում ու գերի են հանձնվում, ու Լյովան գնում ու բոլո՜ր սպիտակ խալաթով, թեթեւ հագնված բժշկուհիներին, բոլորի՜ն` տակից-վերեւ «թեթեվ» ստուգում է` տրուսիկների մեջ` նագան, նռնակ, զենք-մենք հո՞ չեն թաքցրել. էդ հասկացանք: Բա գժերը՞: Բա, որ նրանք էլ սպիտակ խալաթ հագնեն, ի՞նչ ենք անելու: Ու Բորիկն ասաց` հարցդ չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում: Եվ Էդոն, ծխախոտը բերանում հանգիստ ծամծմելով ու Լյովայի  ուսին թիկն տված-կքանստած, հանգիստ ասաց` խի՞ չես հասկանում, բա որ թուրքեե երկու պալատից մեկում` իրենց կռվողներին են զոլավոր-հիվանդի շորեր հագցրել, զենքերն էլ անկողինների-տեղաշորերի մեջ թաքցրած-պառկեցրել` զոլավոր շորերի տակ մենք՝ ո՞նց տարբերենք, ո՞նց ջոկենք` որն է` հիվանդ, եւ որը` կռվող: Որին գերի վերցնենք, եւ որն է… վտանգավոր: Բա, որ իրականում այդպիսի բան արած լինեն, մենք էլ բոլորին գերի վերցնենք, պալատները լցնենք-փակենք, մի հոգի, երկու հոգի վրաները կանգնեցնենք-առաջ շարժվենք: Բա, որ իրենց գժի տեղ դրածները, մեր առաջ շարժվելուց հետո, տեղաշորերի տակից զենքերը հանեն ու մեր թիկունքից մեզ վրա գան, ի՞նչ ենք անելու: Ու Բորիկն ասաց` լսե՛ք, ինչ եմ ասում: Ստեղ դեդեկտիվ-մեդեկտիվ խաղալու բան չկա: Ես ձեզ ասում եմ՝ նրանք անտեղյակությունից-պարապությունից ստվերոտ տեղեր են ման գալիս՝ ձանձրանում են, դուք ստեղ ինձ արկածային կինոներ եք դեմ տալիս: Պետք չէ ամեն-ինչն այդքան դժվարացնել: Նախ, թուրքերը չգիտեն էլ, որ մենք վաղ-առավոտյան հարձակվելու ենք, որ հիվանդանոցում, գժերի մեջ, իրենց կռվողներին թաքցնեն մեր դեմ կռվելու համար: Երկրորդը, այդ ինչի՞ց եզրակացրիք, որ թուրքերը որոշել են գժանոցը մեզ հանձնել, որ հլը մի հատ էլ իրենց զինվորներին, մեր դեմ թաքուն գործելու համար, իրենց գժերի արանքում տեղավորեն: ՈՒ Բորիկը նորից կրկնվեց ու ավելի մանրամասնեց ասածն ու նորից ասաց՝ էս երկու օրը լա՜վ հեռադիտակով տնտղել եմ` նրանք գժանոցի մոտ ու գժանոցից վերեվ, երկու պաշտպանական դիրք ունեն հինգական հոգով` թուրքի գերեզմանոցի կողքով իջնող մեր ճանապարհի բերանին եւ մեր խաղողի այգիների վերջում` գժանոցի բերանին: Մի քանի հոգի էլ գժանոցի պատերի տակ են, ինքնաձիգները գրկած, ոլոր-մոլոր-անկապ թափառում են: Ես դրանց մասին, ձեզ արդեն ասել եմ՝ ժամանակ չենք կորցնելու ըտեղի վրա. նռնակներով ու շեշտակի: Մի շնչով անցնելու ենք գժանոցն ու իրա դիրքերը: Դժվարն ու ծանրը եւ վտանգավորը` հետո է լինելու: Հետո է լինելու: Գժանոցի հետեւը, նրանց խաղողի այգիներում, նրանք լավ պաշտպանություն են տեսել` բոլորը դզոտներ ու դօտեր է` հաստ հողով ծածկված: Դիմացն էլ՝ բա՜ց-բաց՝ մենք իրենց համար ափի մեջ ենք լինելու: Էդ ինչքա՞ն կթողնեն, որ մոտենանք, հլը նռնակ էլ շպրտենք վրաները: Իրենք էլ, իրար գլխի հավաքված, եկել-լցվել են՝ մեր դժվարությունը՝ ըտեղ է լինելու: Այ, էդ է դժվարն ու վտանգավորը: Բայց էլի զգուշացնում եմ՝ շեշտակի հարվածով ու մի շնչով: Ու նաեւ ասաց` թուրքի խաղողի այգիների դիրքերի վրա ես եմ գնալու մի 15-20 հոգով` մեր խաղողի այգիների վերջում, իմ ուղղությամբ՝ գժանոցի բերանին թուրքի դիրքերը գրավելուց հետո, իսկ գժանոցի վրա դու ես գնալու, Գենի՛կ՝ նրանց գերեզմանոցի կողքի ճանապարհով՝  դու ես գնալու: Մի 10-15 հոգի կվերցնես ու ինձ հետ միասին կիջնես: Հետո, գժանոցի տակ երկու խմբով իրար կմիանանք ու առաջ կշարժվենք: Եղա՞՛վ: Եվ Գենիկը կողքի նայելով ծուռ ժպտում էր, ու նրա` ծանր-դանդաղ-ուշացած պատասխաններն աչքի տակ ունենալով, Բորիկը սրտնեղած հարցրեց ու սրտնեղած ասաց` եղա՞՛վ: Եվ տղերքը սրտնեղած սպասում էին Գենիկի «հա» ու «չէին», ու Լյովան սրտնեղած ասաց, ասաց` ա՛ խոխա, արա՛, ա՛ խոխա, դու կարող ա՞ մեզ բոլորիս ինֆարկտի հասցնես քո «հա» ու «չէ»-ով: Խուլ ե՞ս, թե համր ե՞ս: Որ հարցը տալիս են, մի հա-ն ու չէ-ն ի՞նչ ա, որ տակից թույլ քածի նման մի լավ կոտրատվում ես մի կես ժամ մինչեւ համաձայնվում ու պատասխան ես տալիս: Կարո՞ղ ա դու ծնվել ես` մեզ ինֆարկտի հասցնելու համար: Ու տղերքը Լյովայի խոսքերից բերանները բաց ու խեթ-խեթ ու խնդմնդալով Գենիկին էին նայում, եւ սա գլուխը կախ, աչքերը գետնին հառած դեռեւս ծուռ-ծուռ ժպտում էր, բայց Բորիկը կարճ կապեց ու նորից Գենիկին էր նայում, եւ ասաց` գժանոցը քո վրա եմ թողնում, եղա՞՛վ: Էդ քո համար հեչ բան է: Ու նորից, առանց պատասխանի սպասելու, սրտնեղած ասաց` եղա՞՛վ: Ու Գենիկը «բոլորից համարյա՝ հինգ-վեց տարով փոքր», շեկ մազերով-շեկ բեղերով,  27-28 տարեկան ամրակազմ տղա է: «Ծանր տեղերից»  շատ է դուրս եկել պատվով: «Ներամփոփ է» ու «ինչպես բոլոր ներամփոփներն», անհասկանալի է իր շրջապատին, ու «մի սրտացավ, սրտամոտ ընկեր չունի կողքը կանգնած», եվ իր լուռ ու մունջ, վախեցած ու բարձրաձայն չարվող կապրիզներով, վանում է բոլորին: Դիմացինի եւ կողքինների հետ խոսում է գլուխը կախ ու աչքերը գետնին հառած: Եվ խոսելուց` «մի անգամ», «գոնե մի անգամ» դիմացինի ու կողքինների աչքերին չի նայում ու գլուխն անընդհատ, ծանր-շուրջանակի տանում-բերում է ասես մի բանի վրա վերջնականապես կենտրոնանալու չկամությամբ: Ու նաեւ խոսելուց` «պապպե-պապպե բաներ է ասում», այսինքն` մեծավարի, մեծատոնական, շրջապատին, վերեվներին ու միջավայրին՝ խորհուրդ պարունակող ու խրատ պարունակող բառեր ու բաներ է «շպրտում» եվ  ասում աջ ու ձախ, եւ վերջում, ամբողջ ասածն ու ընտրած բառերը փթանոց քարերի նման ծանր ու ճնշող է ստացվում` դիմացինի, կողքինի, միջավայրի ու շրջապատի համար: Ու ծանր խոսքերի հետ, նաեւ թաքուն-ինքնահավան պահվածք ունի, ու հետո, նաեւ ուշ է արձագանքում ասվածին, ու կարծես, ուշ է տեղ հասնում ասվածը, եւ երկա՜ր-ծանր «ժամանակից» հետո է երկա՜ր-ծա՛նր անդրադառնում ասվածին, ու տղերքը նեղսրտվելուց՝ երկար-բարակ չեն մտածել եւ շատ կարճ են կապել ու  իրար հետ խոսելիս ու նրա հետ խոսելիս՝ նրան Տափուկ են ասում եւ նրան Տափուկ են անվանել:  Նրան Տափուկ են ասում ու Տափուկ են անվանել, եւ Գենիկը չէր ըմբոստացել ու չէր ըմբոստանում ու, կարծես, համակերպվել էր անվանը ու աչքերը փախցնելով ծուռ ժպտում էր Տափուկը լսելիս: Ու ինքն-իրեն ազատ թռչուն էր համարում ջոկատի ու տղաների մեջ, եվ ինքն-իրեն ազատ թռչուն է համարում ջոկատի ու տղաների արանքում, ու գլուխը կախ, աչքերը փախցնելով, օրերով, շաբաթներով ստեղ-ընդեղ է կորչում` «կոմանդիրների կողմից ուղարկված թուրքի թիկունքը ռազվեդկաների է մտնում   մեն-մենակ»՝ իր ասելով, նաեւ տղերքի` սոված, ծարավ օրերին ու պահերին, «կանաթով»-բանով եղնիկ ու  փորսուղ, նապաստակ ու դեկաբրազ է բռնում-բերում, ղուշ-մուշ, կաքավ ու միրհավ է խփում-բերում: Ու սուր աչք եւ ուղիղ-դիպուկ նշանառություն ու ամուր-պինդ դաստակներով, ամուր-պինդ ձեռքեր ունի: Ու սրտացավ պահերին-սրտացավ հասնում է տղերքին, ու տղերքը` Տափուկն ատելությամբ կամ հատուկ նպատակադրությամբ չեն ասում, «այդ իմաստով» չեն ասում, ու ինքն էլ է այդ նկատել ու մի տեսակ անտարբեր-անհաղորդ ջանադրությամբ ու բութ-զգայությամբ է վերաբերվում իրեն ասված ու ասվող եւ իրեն վերաբերող ամեն-ինչին, սակայն համերաշխորեն տղերքի հետ ծառայում է հայրենիքին ու թուրքի դեմ է կռվում: Ու նա` լավ, ճկուն, պինդ, շրջահայաց-խիզախ կռվող է, եւ որտեղ` «մի անորոշ», միջանկյալ, կամ` թուրքի-տարածք կա, նրան են առաջ մղում: Նրան են առաջ տանում: Որովհետեւ, Գենիկը` «ոտը` մեկ ասեղի, եւ մեկ էլ ականի վրա չի դնում», ու քանի՜ անգամ` տղերքը խոսքով ընկած, զրույցով ընկած, մտքերով տարված-իծաշարուկ անցնելիս անտարբեր, նա, շարքի առաջ լիներ,  թե` վերջում, մեկ էլ կգոռար ու կզգաստացներ ու վազ կտար ու կասեր` հո՛պ, տղե՛րք, զգույշ, ստեղ մինա կա:  ՈՒ շնչակտուր վազ կտար ու առաջ կանցներ բոլորից ու «շան նման» հոտառություն ուներ եւ հեռվից զգում էր հողի մեջ թաղված ականի ներկայությունը, ու հայացքը դեպի ականը եւ սաստող ձեռքը դեպի տղերքը կողքի պահած-զգաստացնող` իբր, առաջ մի եկեք` վտանգավոր բան կա, ու ոտքերը` լայն-լայն, շեղակի, թեթեւ դնելով ու ոտքերը դնելու անվտանգ-անհրաժեշտ տեղերը որոշելով, տղերքին չնայելով «շան հոտառությամբ» ականի վրա էր գնում ու հողի մեջ թաղված-իր կողմից գտնված ականի վրա կռանալով, ինքն-իրեն հուսադրելով ու ինքն-իրեն խոսելով-հուսադրվելով, ձեռքերը երկու բուռ արած ականի կողքերով տանել-բերելով հողը մաքրում-հեռացնում է ականից ու ինքն-իրեն ասում-խոսում է ականը հողի մեջ դավադիր թաղած երեւակայական թուրքին երեւակայական անուն կպցնելով ու երեւակայական թուրքի հետ խոսելով, ինքն-իրեն ասում է` ըհը՜, Սկյանդար-տղա, բա ականը թաղելուց հետո, ինչո՞ւ քարտեզը, ականապատված դաշտի քարտեզը՝ ինչո՞ւ ինձ չտվեցիր ու ինձ չհանձնեցիր, հը՞, բա չասեցի՞ր, բա չմտածեցի՞ր, որ Գենիկ-տղան միամիտ չէ, ու առանց քո քարտեզի էլ գտնելու է հողի մեջ պրիմիտիվ թաղած քո պրիմիտիվ ականները, բա, ավելի լավ չէր լինի՞, թաղելուց հետո, քարտեզն ինձ հանձնեիր: Ու նաեւ ասում է, ըհըը՜, ու Լյովան «էդ պահերին» ու էդ խոսքի վրա թթված ու բարձրաձայն ու բոլորին լսելի ու նույն հանգով-երկարացված ասում է՝ զահրումաա՜ր, ու տղերքը փռթկացնում էին գոհ ու բերանները բաց, բայց Գենիկն անտարբեր-անզգա իր հալով չլսելու է տալիս Լյովայի բարձրաձայն արված ու ասված տնազն ու տղաների բերանբաց-փռթկոցներն ու, ասես, իրեն չէր վերաբերվում ու, ասես, իրեն չի վերաբերվում, ու նույն հանգով շարունակում է ու ասում է՝ ըհըը՜,  ուրեմն, էդ  պրոտիվատանկովիյի տակ էլ` պրոտիվոպեխոտնիյա դրել, ըհըը՜, ու Սկյանդարին թվում է, թե Գենիկ-տղան էլ միամիտ է, էլի՛, քաշեց-հանեց-անկապ ու անկապ էլ օդ թռավ: Ու ոզնի բռնելու նման կամաց փաղաքշում է ականներն ու ավելի լարվածություն է հաղորդում էդ բոլորին ու շրջապատին, եւ բոլորի ուշադրության կենտրոնում է, ու «բոլորին» ծուռ նայելով դատողություններ է անում «փիլիսոփայական», նաեւ ինքն-իրեն լսելի ու տղերքին կցկտուր լսելի մի երկու բան է քրթմնջում քթի տակ խորհրդավոր ու էդ ամենին  խորհրդավորություն տալով, ու մեկ էլ, թե` տղե՛րք, չէ, չէ՛, չի լինում, մի թոկ կամ մի պարան բերեք, ու տղերքին չի նայում, եւ իբր թե պահի վտանգավոր դրությամբ պայմանավորված շատ մտազբաղ ականներին է ծուռ նայում այդ պահին ու այդ պահերին: Ու «էդ պահին» եվ հենց  «էդ պահերին» տղերքից` հենց Լյովայի գլխի «ղափաղն է յեր կենում», ու հենց Լյովայի կատաղությունն է բռնում ու կատաղած ասում է` ա՛ լակուտ, ա՛ խոխա, դու տափուկ-տափուկ ծնվել ես մեզ տափուկ  ինֆարկտի հասցնելու համա՞ր, յեր-կաց-ռհելդ քաշի ըտեղից, որ եկա` դու էլ էս մինայի հետ օդ թռնելու, ու հետո նեղսրտված տղերքին է շրջվում ու թե` ա, էս լակուտը հատուկ ծնվել է մեզ հատուկ ինֆարկտի հասցնելու համա՞ր, ու գլուխը շուռ տված նորից Գենիկին է «բռնեցնում» ու թե` ա՛ լակուտ, ա՛ խոխա՛, կլոխդ խարաբա՞ քո՛, ես հիմա քո բաբոյին որտեղի՞ց բռնեմ-բերեմ, որ էս չոլերում ոտքերը շքռած ու սպիտակ-բմբուլ-օխլավ տված կյեփերը բացած մի 200-300 մետրանոց թոկ կամ պարան գործի քո համար, վեր կաց, ռադդ քաշի ըտեղից, ժամանակ չկա, ժամանակ չկա` ասում եմ: Ու հետո Լյովան ձեռքը տանում եւ մյուս ձեռքի թեւքը բարձրացնում ու` ժամացույց չունի, բայց իբր թե ժամացույցին է նայում եւ թե` ժամանակ չկա, ժամանակ չկա` քեզ ասում եմ, ես ժամը երկուսին պիտի շտուրմավատ անեմ ու…Կիրովաբադի, մեր Գանձայի չայխանայում նստած, նասկիներս կողքի աթոռին թառ տված…պիվա խմեմ Բաքվի չորացրած ձկնեղենով-վոբլայով-բանով, վեր կաց-ռադդ քաշի-արի մեր մոտ գլուխդ կոխիր ոտքերիդ արանքը` մի կրակոցով պայթեցնեմ էդ քո «Իսկանդարի քարտեզագրած մինաները»: Եվ նաեւ ասում է` Մակեդոնացին, որ գորդյան հանգույցի մեջ խճճվեր-մնար, սրի մի հարվածով չքանդեր, հիմա… հիմա մեր գյուղի տակ լռված-կանգնած էր էդքան ժամանակ, ու մոծակի կծոցից չէր մեռնի: Ու նաեւ իր խոսքերից փռթկացող տղաներին էր հասցնում պատասխանել, եւ ասում էր` իսկ ինչո՞ւ եք կարծում, թե նա մեր գյուղի տակով չի անցել` բոլո՜ր զորավարներն էլ գեշ սովորություն են ունեցել` բաց, ազատ ճանապարհները թողած, հզոր ու ամուր բերդերի  վրա են գնացել եւ` օրերով, ամիսներով, տարիներով՝ դարպասները փակ, ամուր պաշտպանված բերդերի ամրակուռ պարիսպների տակ վիզները ծռել- կանգնել են` Աստծո հաճությամբ, թե ե՞րբ կգրավե՛ն: Իսկ ինչո՞ւ՝ Մակեդոնացին մեր Տիգրանակերտի վրա չգար, արդյո՞ք` վատ բերդ է: Թե՞` պաշտպաններն են ընկճված եղել: Իսկ Տիգրանակերտը որտե՞ղ է: Մեր գյուղի` Խրամորթի տակ է: ՈՒ ձեզ էլ ասեմ, որ մեր գյուղը՝ Խրամորթը, հի՛ն, շատ հի՜ն ժամանակներից եկած, հայկական, պատմական գյուղ Է. ինքը, որ կար՝ Աղդամը դեռ չէր ծնվել, բարուրում էլ չկար: Էդ հետո եկավ մեր Ակնի վրա ու Տիգրանակերտի ավերակների հարեվանությամբ ու նրա կողքը եվ մեր ոտքերի տակ փռվեց: Աղդամը հետո եկավ մեր ոտքերի տակ փռվեց: ԵՎ հի՜ն գրքերում ու պատմություններում, մեր գյուղի՝ Խրամորթի ու իրեն կպած՝ Արավուս-Շիկաքարի, հի՜ն-հայկական-Բերդ-Արավուս-Շիկաքարի ու մեզ ապավեն Փթոս-Բերդ-ՈՒսի անունները միշտ իրար հետ են նշվում՝ կողք-կողքի: Էդ թվերին մեր Ակնը կար, բայց իսկի Աղդամի անունը բարուրում  էլ չկար: ՈՒղղակի, մենք ենք մեղավոր: Մենք ենք մեղավորը՝ ամեն-մի՝ հետ քաշվելուց, մեր ոտքերը հետ տանելուց՝ մեր հայկական Ակնը տարիներով ու դարերով սպառվել եվ նրա տեղում ու նրա փոխարեն նրանց Աղդամն է անվտանգ-անվնաս տարածվել-փռվել  մեր ոտքերի տակ: Անվտանգ-անվնաս տարածվել-փռվել է գաղտագողի մեր քնած գլխների ու տնետուն ընկնող-ցուպը ձեռքներիս մեր հոգնած-բեզարած ոտքերի տակ: ՈՒ «Խրամորթը»՝ անվան հետ կապված՝ տարբեր մեկնաբանություն-բացատրություններ ունի: Տարբեր ձեվով են մեկնաբանում Խրամորթ-անվանումը: Իսկ, հիմնականում, էդ հի՜ն պատմություններից ամենահավանականը՝ «Խաչմերուկն» է: Խրամորթը՝  Խաչմերուկի հետ են կապում հի՜ն պատմություններում մեր եվ ուրիշ հի՜ն պատմիչները: Էլ ի՞նչ եք հռհռում, ուրեմն, Մակեդոնացին մեր գյուղի տակ լռվել-մնացել է, չէ՞, բա «Իսկանդարները» ինչո՞ւ պիտի չլռվեն: Եվ տղաներից` մեկն ու մեկը, հուշում է, ու ասում է` փաստորեն, մեր-Խրամորթը Տիգրանակերտի արվանձանն է, իսկ, գուցեեվ, Տիգրանակերտի կենտրոնն է՝ Բերդ-Ամրոցը՝ ի՞նչ իմանաս, լավ էլ «բռնում է»՝ աա՜յ էսպես՝ Յըդդըղըրմանով՝ Յոթ Եղբոր Յոթ Սարերով գալիի՜ս-Արավուս-Շիկաքարով-անցնուու՜մ ու մեր-Բերդ-ՈՒսով եվ Բարձր-Հարթով ամբողջանում է Տիգրանակերտի տարածքը. իսկ կենտրոնում՝ մեր-Խրամորթն է, բա՞: Միայն, թե մեր պատմաբաններն են սխալվել` Տիգրանակերտի ժամանակահատվածն են «սխալ բռնեցրել»` Մակեդոնացու հետ չի համապատասխանում, բայց նաեւ նորից հուշում է, ու ասում է` գիտեք, չէ՞, ու նորություն ասած չեմ լինի, բայց թուրքերը «ներքեվից սկսած», «ներքեվի՛ց», մեր՝ պատմությունը, խաչքարերը, ամեն-ինչը սրբելով ու սրբագրելով գալիս են, ու մենակ մե՛ր պատմությունը չեն փորձում սրբագրել` ձեռի հետ նաեվ բոլորի պատմությունն են նորացնում-սրբագրում, ու Մակեդոնացուն էլ են իրենցը համարում եւ գիտեք, չէ՞, նրան ոնց են կոչում` Իսկանդա՛ր: Հիմա, էդ ականներն ո՞ր Իսկանդարն է դրել: Բայց Գենիկն իր ծուռ նայվածքով ու շեղ-գետնին անընդհատ հառած հայացքով-քայլքով գալիս ու  տղաների խոսքերն իր լուռ պահվածքով կտրում-ընդհատում է, ու Լյովայի խոսքերից անտրամադիր ու գլուխը կախ ու կողքերի վրա շուռ ու մուռ տալով-քրթմնջալով-մրթմրթալով գալիս ու ինքնաձիգը մի ձեռքով պահած-«օդինոչկա» կրակոցներով-կրակում ու պայթեցնում է ականները: Կրակում ու պայթեցնում է ականները, ու անխոս-անտես նորից շարքին խառնվում ու շարքին է մերվում աննկատ` մինչեւ հաջորդ, Լյովայի ասելով` «իր աստեղային ժամերին» նորից փայլելու համար: Ու Գենիկն ուշ էր անդրադառնում դիմացինի ասածին ու, կարծես, ուղեղը «պղտորվում էր» ու դժվար էր ընդունում եւ դժվարությամբ էր ընդունում-ընկալում դիմացինի ասածը, եւ մինչեւ ընկալում ու դիմացինի ասածը մարսում էր ու մինչեւ ուղեղը զուլալվում էր` «ահագին ժամանակ էր անցնում», «ահագին»՝ «ծանր»-«ներվայնացնող» ժամանակ էր անցնում, ու տղերքը նեղսրտվում էին «էդ պահերին» ու տղերքից` Լյովան, հենց Լյովան է ամենաանհամբերն  էդ պահերին, ու նա էլ ասում է` արա՛, ա՛յ անխոս հայվան, մի աչքերդ բարձրացրու, մի ինձ նայիր ուղիղ, չէ՛, չէ՛, գլուխդ կողքի շուռ ու մուռ մի տուր` ուղիղ, ուղիղ ինձ նայիր, աչքերիս մեջ նայիր, ա՛յ անխոս հայվան, մինչեւ քեզանից պատասխան ենք ստանում, մինչեվ քեզանից մի բան ենք լսում՝  մոլլան երկու-երեք անգամ մզկիթի ոլոր-մոլոր աստիճաններով, «տերողորմյա»-թզբեհը գցելով ու Հայր-մերը արտասանելով զուգարան գնում ու անելիքն անում ու քամակը ձեռքերով մի լա՜վ-հիմնավոր լվանալուց-չորացնելուց հետո, սինիի մեջ դրած յուղոտ փլավ է ուտում էդ նույն ձեռքերով. էդ խի՞ չես մեր ասածին շուտ արձագանքում-շուտ խոսում-պատասխանում, իբր ի՞նչ մի դժվար բան կա` լսեցի՞ր՝ պատասխանեցի՛ր, լսեցի՞ր` պատասխանեցի՛ր, սիրտս ճաքում է, մինչեւ մեր ասածին, մեր հարցրածին պատասխանում ես, փոքր ժամանակ վատ ե՞ս քնել, գլուխդ վատ բարձի ե՞ս դրել, գլխիդ տվե՞լ են փոքր ժամանակ, ա՜յ ուռած-ինքնահավան գլուխ, բա դու հատուկ ծնվել ես, մեզ հատուկ ինֆարկտի հասցնելու համա՞ր:



Եվ օրերից մի օր Գենիկը նույն սովորությամբ ու նույն բառ ու բանով, ականի վրա հակված քրթմնջում էր խորհրդավոր ու գործողություններին վտանգավոր լարվածություն հաղորդելով ու  օրերից մի օր՝ խոսքի-քրթմնջոցի մեջ նաեւ  ինքն-իրեն, սակայն տղաներին  բարձրաձայն-լսելի ասաց` Սկյանդաա՜ր… ու տղաներից մեկը, լարվածությունը մեղմելու ու տղաների տրամադրությունը տեղը պահելու համար, անկապ-ինքնաբերաբար ու բարձրաձայն ասաց` էդ, հլը դեռ հարց է ու հլը, դեռ չի իմացվի` Իսկանդա՞րն է դրել ականները, թե՞` Չուխկուլուն: Ու բարձրաձայն եւ անհամ էր ասված, ու բարձր էր ասված, եւ տղաները տեսան, տղաները տեսան, թե Գենիկը խայթվածի նման ինչպես ցնցվեց ականի վրա, ու թե ականի վրա դրված ու դեպի ականը տարվող ձեռքերն ինչպես դողացին, ու դեպի ականը տարվող ու ականի վրա դրված ձեռքերի հետ միասին, տղաները տեսան, տղաները տեսան, թե նրա մարմինն ինչպես կծկվեց անկանխատեսելի վերահաս վտանգ-վախից ու թե, ինչպես մի ակնթարթում նա սփրթնեց: Ու տղաները տեսան, եւ տղաները հասկացան, որ «Գենիկի ականջին մի բան ընկել է», «նա մի բան գիտի իր մոր պատմությունից ու իր պատմությունից», եւ տղաներն ամաչեցին ու փոշմանեցին իրենք-իրենց արված-Գենիկի նկատմամբ տարված կծոց-խոսակցություններից, իրենք-իրենց արած-Գենիկի նկատմամբ տարած խայթոց-կծոց-խոսակցություններից ամոթ զգացին էդ պահի համար, բայց նաեւ էդ պահի համար ու նաեւ` ընդհանրապես, տղաները հասկացան, նրանք հասկացան, որ` օջախ ու մահիճ ասվածը, դա հենց այնպես չի ասված ու հայ-քրիստոնյայի համար` մասնավորապես, եւ կյանքում քրիստոնեաբար-ավանդապաշտ ապրելն է ճիշտ ու հարիր հայի համար: Ու նրանք տեսան ու հասկացան էդ պահի համար ու ընդհանրապես, ընդհանրապես գիտակցեցին ու հասկացան, որ վատ մայրերի ժամանակին արված ու արվող սխալը, բումերանգի նման, ու գեշ խարանի նման, իրենց զավակների ճակատին է զարնելու: Իրենց զավակների ճակատին է զարկվելու: Ու տղաները տեսան ու հասկացան, նրանք ընդհանրապես հասկացան, որ ամեն-մի աղջիկ, ամեն-մի աղջիկ, պիտի նամուսով ու աբուռով առագաստի գիշեր ու անկողին մտնի, եւ ամեն-մի կին, ամեն-մի կին, պիտի նամուսով-աբուռով` Աստծո տված եւ եկեղեցով կնքված ու Աստծով օրհնված ամուսնուն ծառայի: Ամեն-մի կին պիտի նամուսով ծառայի իր ամուսնուն, ու` նամուսով, մաքուր, անբիծ ու անկեղծ պահի ամուսնական մահիճը: Անբիծ պահի ամուսնական մահիճը, այլապես, այլապես իրենց Գենիկ-տղաների ձեռքերն ու մարմինը` ցնցվելու ու կծկվելու է տակը միշտ դրված ականի վախից: Տակը միշտ դրված ականի վերահաս պայթյունի վտանգից ու վախից ցնցվելու է նրանց զավակների ձեռքերը: Ու Գենիկի համար ասում էին, որ նրա էդ տափուկի պահվածքն ու սովորությունը «դրանից է» ու, որ նրա հետ կարելի է ընկերություն անել, բայց` «երբեք փետը ձեռքից չգցել», ու շշնջոցով-թաքուն ասում էին, որ՝ «թուրքի տղա է», ու նաեւ իրենց ծնողներից թաքուն լսածն իրար թաքուն փոխանցում էին ու ասում էին, թե` գյուղի վերեւը, սարերի խորքում ու սարերի վրա, մի երկու օրով վրան խփած, քոչը ոտքով դեպի Ջերմուկի սարերը քշող թուրքի չոբաններից` Չուխկուլուն, էն, որ` նիհար-ջլուտ-պսպղուն-վտանգավոր աչքերով մեկը կա` ձին հեծած, ձիու պայտերից կայծեր թռցնելով գիշեր-ցերեկ քոչի տակին-գլխին հսկում ու նայում էր, հսկում ու նայում է քոչին, ուրեմն, էդ Չուխկուլուն է` «Գենիկը դեռ չծնված, Գենիկի մոր վրա բարձրացել Ղուրուղեն Ծորումը», ու ասում էին կարճ ու պատկերավոր` Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը… Եվ գյուղավարի-կոպիտ ու մշակի կոշտությամբ չեն ասում՝ Չուխկուլուն Գյոզալին ք… է Ղուրուղեն Ծորումը… Այլ, որ՝  Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը… ՈՒ գյուղի տղամարդկանցից եվ «հին մարդկանցից»՝ Ղեվո-Ղեվոնդը, որ կարդացած է երեվում ու «մինչեվ հիմա էլ կարդում է՝ գիրք կլինի, թե՝ թերթ», ու շատ տեղերում է եղել ու շատ երկրների վրայով է «շքռել-անցել», խոսակցության էդ պահերին՝ խոսակցությունն իր վրա վերցնելով, «այլաբանորեն», «ուրիշի օրինակի վրա»՝ «բացատրում է եղածն», ու «նախապես» ձեռքը գլխին-քյաքյուլին տանելով «նախապես» մի լավ պարծենում է գլխին «չմբյուլ կապած քյաքյուլով»՝ «էս չմբյուլ-քյաքյուլով գիտե՞ք քանի կնոջ սիրտ եմ շահել ու քանի՜-քանի՜ կին եմ ինձնով արել Արխանգելսկում ու ռուսաստաններում ու ԲԱՄ-ում ու Ղազախստանի խոպաններում», ու հետո ձեռքը քյաքյուլից ետ տանելով ու ատամների արանքից ճտտոցով-մի լավ թքելով ու ծանր հառաչանքի հետ «քաղցր-կորսված օրերն» ու «լավ հիշողություններն» ի մի բերելով  ու իրար կապելով, կյանքը լավ գիտցածի նման «մտքերն այլաբանորեն» իրար խառնելով ու կցմցելով պատմում է ու, թե՝ էդ… ֆեմինիստները՜, գենդերները՜… սաղ սուտ բաներ են… Սաղ սուտ մարդիկ են… ՈՒ թե՝ մեր կոլխոզում՝ ժամանակին, սովետի ժամանակ, մի սպիտակ, մե՜ծ-ծա՛նր, ահարկու ու առնական, մեջքի սռնիով՝ երկար, սեվ-սիրուն խալերով մի աժդահա ցուլ կար, կովին դեռ չմոտեցած, կովը խեղճացած ու՝ ցուլին խոնարհ, մեղկ աչքերով գութ խնդրելով չոքում էր բավարարված-մեղկացած, ու կովի աչքերի մեջ՝ երախտապարտ-նվիրվածությո՜ւն, չոլերն ընկած, սրա-նրա հետ թրեվ եկող բոզ-ղախպայի՝ իր սրտի միակ ու անդավաճան սիրեցյալին՝ նվիրված-երախտապարտ-երախտագիտությո՜ւն… ՈՒ էս սիրուն-աժդահա-առնական-մեջքի երկայնքով սեվ պուտերով ցուլի մեջքը մի օր էլ որտեղից-որտեղ մեր գյուղ ընկած քած գոմեշը… կոտրեց: ՈՒ էդ հեռո՜ւ-հեռուներից մեր գյուղ ընկած կատաղած էգ-գոմեշը մի օր էլ կոտրեց մեր կատաղած ցուլի կատաղած մեջքը: ՈՒ Ղեվո-Ղեվոնդը դադար է տալիս էդ պահերին, ու մի երկու անգամ ճտտոցով թքում է ատամների արանքից ու՝ «վերապրում է ցուլի քաշած ցավերը» ու թե՝ այլաբանորեն եմ ասում՝ հասկանում եք: Եվ թե՝ էդ՝ գենդերները՜, ֆեմինիստները՜… Սաղ սուտ ու հնարովի բաներ են, հնարովի մարդիկ են, ինչպես հիմա են շատացել շատ հնարովի բաներ: Էդ, դրանք, «էդ ձեվի բաները», սաղ լավ ցուլերի պակասությունից են շատանում օր-օրի ու… բողոք կա օդում. ճլորած-ճուճուլների անկատար ագրեսիվությամբ թողած արդյունքն է: ՈՒ բողոքը դրանից է լարված օդում կախված: ՈՒ շեղվելու, թեմայից շեղվելու համար մեկն ու մեկը կքանստած ու ատամների արանքից թքոտող Ղեվո-Ղեվոնդի կողքը բզում-բողոքում է, ու Ղեվո-Ղեվոնդը ծերացած ձեռքը ծերացած քյաքյուլի վրայով տանելով ու տարիքը մոռացած բիձու պնդաճակատ-աներեսությամբ շարունակում է կատաղած գոմեշի ու կոլխոզի «մեր ցուլի» կատաղած պայքարի մասին ու, թե… Մի արեվ օր էր, ու գյուղի տղամարդկանցով կանցելարի առաջ նստած էինք ու մեկ էլ՝ էէէ՜, հեռու-հեռվից՝ Յըդդըղըրմանից՝ մեզ ու մեր գյուղի եվ Աղդամի միջեվ պատնեշ բռնած-կանգնած, իրարից ու միմյանցից հեռավորության վրա «սպասող», բայց իրար ջերմորեն ու ջերմությամբ ագուցված-վեհ շարված Յոթ Ախպոր սարերի գլխից մի ծա՜նր, շա՜տ ծանր մռլնգոց հասավ ականջներիս, շա՜տ ծանր ու պահանջկո՛տ, էնպե՛ս պահանջկոտ, որ կանցելարի ամբողջ ժողովուրդը, մեկ մարդու ու պարտքը կես ժամով ուշացրած ազնիվ պարտապանի պես, շնչակտուր դուրս թափվեց մեզ մոտ, ու ամեն-մեկս՝ ձեռք-ձեռքի բռնած, վախից ոտքներս չռած, մեզ ուղիղ-հողի վրա պինդ բռնած-կանգնած, հայացքով ու վախից չռված աչքերով ման ենք գալիս դեպի Յոթ Ախպոր սարերն ու բլուրներն՝ էս ի՞նչ է: ՈՒ մեկ էլ տեսանք՝ մի մե՜ծ-սեվ գոմեշ. վիզը երկարեցրած ու գլուխն ու գլխին տնկված ահարկու ու դիք-դիք պոզերը Մեծ Ախպոր սարի գլխին դիք բռնած, ահարկու մռլնգում, առջեվի ոտքերով գետինը փորում ու գետնին խփում, այնպես, որ մեր 60  սմ-ոց քարե պատերով գյուղի տները վեր-վեր էին թռչում տաք-տաք վառարանին փռած սիսեռի նման, ու մենք էլ բոլորս սարսռած ու ոտքներս շքռած-մեզ հողի վրա պինդ բռնած-կանգնած ու զարմացած ու հիացած նայում էինք սարի գլխին պինդ կանգնած-պահանջկոտ էդ գոմեշին… ՈՒ մեկ էլ գյուղի մյուս կողմից՝ Սեվ Քըրըտակեն տակի մեր կոլխոզի ֆերմաներից՝ էդ մռլնգոցի նման մի ուրիշ մռլնգոց լսեցինք, ու կանցելարի դեմը կանգնած բոլորս զգացինք ու բոլորս հասկացանք ու իմացանք, որ դա հենց ֆերմայի մեջ գտնվող կոլխոզի մեր Աղաքյարիմ-սպիտակ-աժդահա ցուլն է ձայնակցում նույն ահարկու մռլնգոցով սարի գլխին գեղեցիկ-պահանջկոտ կանգնած կատաղած էգ գոմեշի պահանջկոտ մռլնգոցին: ՈՒ էստեղ մեր կոլխոզի նախրապաններ Հրանտիկն ու Կուքին նույն մռլնգոցով ձեն-ձենի տվեցին, ձեռքներն ազդրերին խփեցին ու դուրս պրծան, դուրս պրծան՝ դեպի Սեվ Քըրըտակի ֆերմաները, ու ձեռքներն ազդրերին ու գլխներին խփելով, գլխներին եկածի նման, նույն մռլնգոցով իրար ձայնակցում էին, ձայնակցում էին ու կրկնվող հեքիաթի նման պատմում էին իրար, պատմում էին ու, թե՝ նախագահ Ավանեսյանը սպանելու է մեզ, մեզ նա սպանելու է, ու էս մի կորուստը վերջնական է լինելու նրա՝ կորուստներից համբերությունը հատած լինելու համար եվ նա մեզ  սպանելու է, ու ցուլին, Աղաքյարիմ-ցուլին ֆերմայի քարե-չորս պատերի մեջ չենք թողել, դուրսը՝ ճըպըտչափարով փակված տարածքի մեջ ենք բաց թողել ու հիմա նա ճըպըտչափարը կոխկրտած-տակնուվրա արած, գոմեշի մռլնգոցին՝ մռլնգոցով պատասխանելով, պոչն ու կատաղած աչքերով գեղեցիկ-սիրուն գլուխը բարձր բռնած ու… տընգըցըրա՛ծ՝ հաղթահարում է տարածությունը, հաղթահարում է, ու դեպի գոմեշն ու դեպի Յոթ Եղբոր սարերն է վազում երկգլխանի-մտածմունքի մեջ, ու մինչեվ մենք հասնենք-նրան փորձենք արգելել-հետ կանգնեցնել, ինքն էդ ինքնաբուխ-կատաղած թափի տակ արդեն Փոքր Եղբոր սարի գլխին է կանգնած լինելու, ու Լինելիքն էդտեղ է լինելու՝ Փոքր Եղբոր սարի գլխին: Փոքր Եղբոր սարի գլխին է Լինելիքը լինելու ու մենք արդեն մեր գլխին եկածի նման գիտենք, ու մենք գիտենք  արդեն, ու էս, վա՜յ թե, էն գլխակեր գոմեշն է, որ տաս-տասներկու տարի առաջ, չգիտենք էլ, որ ջհանդամից եկավ ու նույն պահանջկոտ մռլնգոցով մեզանից մեր Նաղաշ-էլի նույն տիպի-աժդահա ցուլին պահանջեց ու Փոքր Եղբոր սարի գլխին՝ որոգայթ պարունակող սիրով՝ կերավ նրա գլուխը: ՈՒ բնությամբ տրված որձերն էդ են, ու երկգլխանի իրենց մտածելակերպով, զգոնությունը թուլացնում ու որոգայթ պարունակող սիրո տրվում եվ ուտել են տալիս իրենց քյաքյուլ-չյումբուլով-սիրուն գլուխներն, ուտել են տալիս, ու էս տաս-տասներկու տարի է, մեր նախագահ-Ավանեսյանը, մեզ չտեսնել տալիս ու ատամների արանքից ու կողքանց է բարեվում, կողքանց, ու մեզ անտեսում է ու մեզ հասանելիք պրեմիաներից՝ տեղի-անտեղի կտրում է՝ չի մոռանում էդ դեպքն, ու ամեն անգամ, հենց մենք պարծենում ենք մեր Աղաքյարիմ- ցուլով, նա փշոտվում ու գուդուկծիկ է դառնում, ու հին-հիշողությանն է անցնում, եվ հին-հիշողությամբ մուռ պահում ու զգաստանում է, ու արդեն՝ քանի՜ տարի է, հաա՜, չնայած մենք ձյան-անձրեվի տակ սառում-տաքանում ենք, տաքանում-սառում ենք, բայց նրա կողմից՝ պրեմիա-պարգեվատրումների երես չենք տեսնում, ու ամեն անգամ թուք ու մուր է կապում գլխներիս ու երեսով է տալիս հին դարմանը ու թե՝ նամուս չունեցաք ու չկարողացաք մեր Նաղաշ-ցուլին միակամ պատնեշ լինել ու պահել-պահպանել էդ թուրքի քած-էգ-գոմեշից՝ չկարողացա՛ք: ՈՒ հիմա նույնը կրկնվում է, էդ նույն պատմությունը՝ սպիրալի նման, տաս-տասներկու տարի հետո, նույնությամբ կրկնվում է ու կանցերտը էնտեղ է լինելու՝ Փոքր Եղբոր սարի գլխին, եվ թուրքի կատաղած քած-գոմեշը, մեր հայ-Աղաքյարիմին հենց էդ սարի գլխին է ուժասպառ անելու-սպանելու, եվ մեր նախագահ Ավանեսյանն էլ՝ է՛լ մեզ հետ չի խոսելու, եվ մենք արդեն տեսնում ենք, ու նա մեզ հետ էսօրվանից ու սրանից հետո՝ թուք ու մուրի մեջ կապած է պահելու: Թուքումուրի մեջ: ՈՒ կողքից բզողներն արդեն անհամբեր էին ու ատամների արանքից ճտտացնող ու ծերացած ձեռքն անընդհատ ծերացած քյաքյուլին տանող Ղեվո-Ղեվոնդին հուշում էին ու նախատում էին՝ «նախրապաններով» թեմայից շեղվելու համար, ու Ղեվո-Ղեվոնդը ծանր շունչ առավ ու ծանր շունչ քաշեց եվ ասաց՝ էդ ֆեմինիստներն ու գենդերները՜… Բայց ինքն-իրեն զսպեց՝ թեմայից շեղվելու համար եվ ինքն-իրեն ուղղելով առաջ տարավ խոսակցությունն ու ասաց՝ եվ մի քանի րոպեից, կանցելարի դեմը կանգնած, ի՞նչ տեսնենք. ու մեր Աղաքյարիմ-սպիտակ-առնական-սիրուն ցուլը Փոքր Եղբոր սարի գլխին՝ դիք, արձանացած, հպարտ, անշարժ, գլուխը բարձր բռնած-կանգնած է, անշարժ ու հանդարտ-արձանացած, ասես, էդ ամբողջ տարածությունն ինքը չէր հաղթահարել եվ, ասես, շունչ էլ չէր քաշում ու՝ արձանացած-քարացած ու՝ տընգըցըրա՛ծ, ասես, Քոչարի քանդակը լինի Փոքր Եղբոր սարի գլխին դրված… ՈՒ էստեղ նախագահ-Ավանեսյանը բանից բեխաբար գլուխը կանցելարի իր առանձնասենյակի պատուհանից դուրս  հանեց,  եվ վատ խոսքերի ազդեցության տակ վիրավորված ու վիրավորվածի մտքերով տարված ու  խռովածի նման դեպի սարի գլխին պինդ կանգնած ցուլին էր նայում, ու էդ օրը ռայկոմի քարտուղարը գյուղ էր եկել վիլիսով ու վիլիսից իջավ ու շան լափ թափեց Ավանեսյանի գլխին բոլորիս դեմն ու առաջ ու ասաց՝ Ավանեսյա՛ն, էդ տրակտորիստները Հարամիում ու Մարտունու հանդերում սոված մեռնում են՝ գնացել-տեսել եմ, հաց չես ուղարկել հետեվներից, հո մենակ լոբիշորվայով չի՞՝ լոբին ուտո՜ւմ՝ տրակտորների մեջ ուռած նստոտում են՝ մի կարգին վար էլ չեն անում, փորդ եկել-քթիդ խուտուտ է տալիս ու, վայ թե, հայելու մեջ ես տեսնում ճուճուլդ, բա դու չես ամաչո՞ւմ, պատառ-հացը ո՞նց է կուլ գնում կոկորդովդ, էն մարդիկ էնտեղ սոված մեռնում են, դու ո՞նց չես ամաչում, բա դու… Էստեղ դասը միշտ լավ սովորած ու տնեցիների եվ ուսուցիչների կողմից լավ երես առած խաբարբզիկ-աշակերտի նման Աչքով Տվող Աներես Զարվադը ձեռքը բարձրացրած առաջ եկավ ու ասաց՝ ընկեր ռայկոմի քարտուղար՝ խոսքը տեղին է գալիս՝ մի հարց բարձրացնե՞մ ու մի հատ անեկդոտ պատմե՞մ, ու ասաց՝ ընկեր ռայկոմի քարտուղար, այգուս չափարը պարան ա եկալ, էս մի ամիս է՝ բողոքում եմ, նախագահ Ավանեսյանը մի ամիս է՝ արհամարհում է բողոքներս, ու շարունակեց ու ասաց՝ անեկդոտը պատմե՞մ, ու պատասխանի չսպասելով,  ասաց՝ գյուղի նախագահը լա՜վ կերած-խմած-կարմրած-ոռից ընգած վիլիսով գնում է հանդերը՝ խոտ քաղող-հարողների մոտ: ՈՒ էս խոտ հարողները՝ չորացա՜ծ, սովա՜ծ, ծարա՜վ՝ վառ-ճաճանչ արեվի տակ գլուխները տաքացրած ու քափ-քրտինքի մեջ կորած՝ դարյազ-գերանդիներով՝ խփու՜մ են, հա՛-խփո՜ւմ, խփու՜մ են, հա՛-խփո՜ւմ՝ խոտ են քաղում-հարում շունչները փչելով սոված-ծարավ, ու լավ քեֆ արած-կերած-խմած-ոռից ընգած նախագահը վիլիսի նեղ դռնից զոռով իրեն ու մեծ փորը դուրս բերելով՝ զոռով-խմած-թավագլոր խոտ քաղող-հարողներին է հասնում ու թե՝ եթե էդ գերանդի-դարյազների բերանների հակառակ կողմն էլ սրած-տաշած լինի՝ լավ ու ճիշտ կլինի՝ համ տանելուց-խփելուց խոտը կքաղեք-կհարեք, համ՝ հետ քաշելուց: Էստեղ վիզը ծուռ խոտ քաղող-հարողներից մեկը չի համբերում, երեսի քրտինքը ձեռի ափով հավաքում-սրբում, ծուռ վիզն ուղղում ու ասում է՝ ընկեր նախագա, որ մի-մի հատ էլ ցախավել մտցնես ոռներս՝ ավելի «լավ ու ճիշտ կլինի»՝ համ խոտը կհնձենք-կհարենք, համ էլ հնձելուն զուգահեռ, մեր հնձած խոտը ձեռի հետ ցախավելներով կհավաքենք: ՈՒ էս Աչքով Տվող Զարվարդն անեկդոտը պատմեց ու նույն ձեվի ձեռքը ծալած-բարձրացրած մի ոտ հետ կանգնեց ու մեր շարքին խառնվեց եվ արդեն թոռների տեր էր, ու մենք փորներս բռնած խնդում-տրաքվում էինք, ու էս ռայկոմի քարտուղարն ասաց՝ պա՜հ, երանի քեզ տանողին, որ Ավանեսյանը չլինի՝ դուք մեռած եք… Էստեղ անհամբերները նորից բրդեցին թեմայից անընդհատ շեղվող Ղեվո-Ղեվոնդի կողն ու Ղեվո-Ղեվոնդն՝ «անշոշափելի-աննկատ անցում կատարեց» ու ասաց՝ Ավանեսյանը պատուհանից կախվեց ու դեռ Յոթ Եղբոր՝ Մեծ Եղբոր սարի գլխին կանգնած գոմեշին չէր նկատել ու նրա կատաղած մռլնգոցը չէր լսել ու պատուհանից կախված, Փոքր Եղբոր սարի գլխին քարացած-կանգնած մեր կոլխոզի Աղաքյարիմ-ցուլին էր նայում ու նրա արձանացած կերպարից հպարտանքով ասաց, ու արդեն ռայկոմի քարտուղարը վիլիսով գնացել էր, ու նրա գնալուց հետո արդեն ինքն էր գյուղի տեր-տնօրենը, եվ ռայկոմի քարտուղարի խոսքերից ազդված դեռ մուռ ուներ մեջը պահած ու մեզանից բարձրության վրա գտնվող պատուհանից կախված ասաց՝ պա՜հ, ոնց որ մեր ռայկոմի քարտուղարը լինի առանց վիլիսի սարի գլխին կանգնած, ասես, իրենից բացի, ուրիշը չկա շրջապատում, նե՜նց էլ բարձրության վրա կանգնել է կողքերը չտեսնող հպարտ-անտարբեր-քարի նման: ՈՒ էս խոսքերի վրա Մեծ Եղբոր սարի գլխին կանգնած գոմեշը՝ մռլնգաց, օդը հոտոտեց, ոտքերով գետինը փորեց ու… պոկ եկավ, դեպի Փոքր Եղբոր սարն ու նրա բարձրության վրա կանգնած մեր հպարտ, շրջապատում ոչինչ չտեսնող Աղաքյարիմ-ցուլը: Եվ էստեղ նախագահ-Ավանեսյանը՝ սթափվեց, գունատվեց, այլայլվեց, ու այլայլված գոռաց ու ասաց՝ Կուքիի՜, Հրանտիի՜կ… մի թողե՛ք: Մի՛ թողեք՝ ասում եմ: ՈՒ նախ, ուզեց պատուհանից-միանգամից իջնի ներքեվը՝ մեզ մոտ, ներքեվում կանգնածներիս մոտ. դրանք էդ են, դրանք էդպես են՝ վերահաս վտանգի դեպքում՝ փորձում են «իջնել» մեզ մոտ՝  ներքեվում կանգնածներիս մոտ, բայց երեք մետր բարձրությունից ո՞նց կիջնես մեզ մոտ առանց սանդղավանդակի ու առանց վախի ու էդ էլ՝ էդ փորով… ՈՒ Ղեվո-Ղեվոնդն ասաց՝ բայց էդ ի՜նչ գեղեցիկ տեսարան էր, ի՜նչ տեսարան էր, ու մենք կանցելարի դեմը կանգնած, տեսնում էինք, տեսնում էինք, թե էդ գոմեշը՝ ո՞նց է հերթականությամբ հաղթահարում Յոթ Եղբոր էդ բոլոր Յոթ Սարերը, մինչեվ հասավ վերջին սարին՝ Փոքր Եղբոր սարին ու նրա վեհ-բարձրության վրա՝ դիք, անտարբեր կանգնած մեր հպարտ-Աղաքյարիմ-ցուլին: ՈՒ էդ գոմեշը՝ հերթական սարի գլխին կանգնելով, մռլնգում է, կատաղած դոփում է, օդը հոտոտում է, մի քիչ անշարժանում է, ոտքը խփում է գետնին ու… պոկ գալիս՝ մինչեվ հաջորդ սարի գագաթն, ու էդպես՝ շարունակ: ՈՒ մենք նախագահի գլխավորությամբ, որ գնացինք՝ մեր Աղաքյարիմ-ցուլը նույն ձեվի ու նույն տեսքով սարի գլխին կանգնած էր՝ սպիտա՜կ, հզո՜ր, անշա՜րժ, Հրանտիկն ու Կուքին էլ մարդա մի ճիպոտ ձեռքներին, ցուլից որոշակի հեռավորության վրա կանգնած, մշակի երախտագիտությամբ բերանները բացած, հիանում էին իրենց սեփական ձեռքերով խնամած-պահած-մեծացրած կոլխոզի մեր ցուլի աննկարագրելի գեղեցկությամբ ու առնականությամբ: ՈՒ ճիպոտները ձեռքներին՝ բերանբաց-հիացած-քարացած-կողքի կանգնած էին՝ մեզ ու  Ավանեսյանին էլ չնկատեցին: ՈՒ էս թուրքի քած-գոմեշն եկավ դանդաղ ու հիացած նայո՜ւմ էր, նայո՜ւմ էր հիացած, ու հիացած մոտենում էր, ասես, մեր Արա Գեղեցիկին Շամիրամն էր զգուշավոր մոտիկ-մոտիկ անում ու մոտենում սիրուց տոչորված, ու գլուխը տարավ-բարձացրեց եվ լիզեց մեր Աղաքյարիմ-սպիտակ ցուլի սպիտակ-սիրուն-բաց ճակատը: ՈՒ էս մեր ցուլն, ասես, փուլ եկավ ու քար չէր արդեն եվ մարմնով դողում էր, ու մենք էլ փուլ եկանք, եվ Հրանտիկն ու Կուքին ճիպոտները ձեռքներին մարմնով դողում էին ու մարմնով դողալով ճիպոտները ձեռքներին շուռ եկան ու շրջվեցին ու Ավանեսյանին տեսան մեր մեջ ու մեր դեմը կանգնած իր փորով ու, իբր, էդ գործի վրա էին էս ամբողջ ժամանակ ու հիմա էլ հերթական քայլն են անում ու առաջ մղվեցին եվ առաջ գցվեցին եվ իրենց ձեռքներին բռնած ճիպոտով ուզում էին խանգարել եվ չթողնել, որ իրար խառնվեն, ու Ավանեսյանը տեսարանից հիացած, սաստեց ու արգելեց ու ասաց՝ Հրանտիի՜կ, Կուքիի՜… ՈՒ կանցերտ էր… ՈՒ համերգ էր… ՈՒ պայքար էր էդ ամբողջ կանցերտն ու համերգը: ՈՒ մի ամբո՜ղջ օր, էդ հանպատրաստի կանցերտի ու համերգի մեջ, էգի կրքոտ նազանքով անհագուրդ պահանջն ու որձի առնական հպարտանքով տեղի  չտվող-անասելի սիրով ողողված կոշտ ու կոպիտ մրցապայքարն էր… Եվ օրվա վերջում, մեր ցուլն ուժասպառ պառկած էր Փոքր Եղբոր սարի բարձրության վրա, ուժասպառ պառկած էր, ու սեր էր արել նա, հի՜ն տղամարդկանց՝ տղամարդու սեր էր արել նա, ու աչքերն, ասես, կոկորդի մեջ խեղդված, դեպի վերեվ էր նայում, ու վիզը երկա՜ր մեկնել էր գետնին… ՈՒ սթափված-մեղկացած թուրքի գոմեշը լեզուն հանեց-տարավ մեր ցուլի պարանոցն ու ճակատը լիզեց, մռլնգա՜