Կաննի կինոփառատոնը... եւ մենք` հայերս

Կաննի կինոփառատոնը... եւ մենք` հայերս
Ավարտվեց Կաննի կինոփառատոնը, եւ իհարկե, հերթական անգամ առանց սկանդալի գործը գլուխ չեկավ: Այս անգամ սկանդալի սուբյեկտը դանիացի կինոբեմադրիչ, վաղուց կինոաշխարհի շատ ներկայացուցիչների համար «կոկորդում ոսկոր» դարձած Լարս ֆոն Թրիերն էր` իր անթաքույց հակահոլիվուդյան, ուրեմն եւ` հակահրեական կեցվածքով: Փառատոնի օրերին արած նրա մի հակասեմիթական «պիտակված» արտահայտությունը հերիք էր, որպեսզի նրան ճանաչեին «persona non grata», եւ նա ստիպված լիներ լքել Կրուազետը: Եվ դա այն դեպքում, որ նրա «Մելանհոլիա» ֆիլմը փառատոնի հիմնական ֆավորիտներից էր եւ շահեց գլխավոր մրցանակներից մեկը` ճիշտ է, առանց իր ներկայության:



Իսկ Թրիերն ընդամենը ասել է, թե ...հասկանում է Հիտլերին: Դժվար չէ կռահել, թե ինչ  նկատի ուներ այդ բառերով: Նաեւ դժվար չէ հասկանալ, թե ովքեր էին նրա դեմ հիստերիա բարձրացրել: Եվ ակամայից հիշում ես մեկ այլ իրադարձություն` կապված հակասեմիթական դրսեւորումների ու դրան հաջորդած հետեւանքների հետ: Տարիներ առաջ Մարլոն Բրանդոն ընդամենը համարձակվել էր խոստովանել, որ «անուրջների ֆաբրիկան» ամբողջովին հրեաների կողմից է «ռուլիտ» արվում:



Վերջիններս այնպիսի աղմուկ բարձրացրին, այնպիսի սպառնալիքների ալիք անցավ Բրանդոյի «վրայով», որ անգամ նրա պես կշիռ ունեցող մարդը ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրել իր բառերի համար:



Այս ամենին հակառակ, չեմ կարողանում մեկ այլ դեպք էլ չհիշել: Տարիներ առաջ Մոսկվայի հեռուստաալիքներից մեկով Բալաբանովի «Եղբայրը» ֆիլմի համա-ԱՊՀ-յան պրեմիերան էր, որից հետո պետք է թեժ գծով հեռուստադիտողներն իրենց կարծիքներն արտահայտեին: Ֆիլմում բացահայտ, ինքնանպատակ ու զզվելի հակահայկական դրվագ կա, որով, երեւի թե, բեմադրիչն իր վերաբերմունքն էր ցույց տալիս «կովկասյան ազգերի ներկայացուցիչների» հանդեպ:



Եվ շատ ցավալի էր, որ բողոքի (էլ չենք ասում` սպառնալիքի) ոչ մի դրսեւորում մեր ազգակիցների կողմից չեղավ: Մի կողմ թողնենք պաթոլոգիկ շեղումներով Բալաբանովին ու խոստովանենք՝ մեր շատ ու շատ խնդիրները հենց նման կեցվածքից չե՞ն բխում: Հասկանալի է, որ հրեաների «դուխը» չունենք, բայց գոնե երբեւէ ազգովի մեր ազգային վրդովմունքը համակարգված ձեւով, հետեւողականորեն արտահայտե՞լ ենք: Էլ ո՞նց ենք ուզում, որ աշխարհը մեր նկատմամբ արդար լինի:



Լեւոն Գեւորգյան