Ինչու չեն ցուցադրում Դավիթ Ամալյանի տեսահոլովակները

Ինչու չեն ցուցադրում Դավիթ Ամալյանի տեսահոլովակները
Վերջին շրջանում երգիչ- երգահան Դավիթ Ամալյանի տեսահոլովակները հեռուստաեթերից չցուցադրելու հանգամանքը կապվում էր ՀՌԱՀ-ի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով) նախագահ Գրիգոր Ամալյանի հետ առաջացած խնդիրներով, որն ի դեպ Դավիթ Ամալյանի հորեղբորորդին է:



Մեր այն դիտարկմանը, թե իրո՞ք խնդիրներ կան իր եւ իր հորեղբորորդու միջեւ, Դավիթ Ամալյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Չէ, չէ, նման բաներ չկան, ուղղակի ինքը երբեք չի դիմի ինձ համար, ու ես դա համարում եմ ճիշտ, միգուցե ինքը չլիներ այնտեղ՝ ցույց տային: Երեւի թե շատերն էլ ցույց չեն տալիս, որ ինքը դիմի, բայց ինքն էլ մաքուր մարդ է, տենց բան չի անի»:



Երգչի խոսքով, իրենց կապն առայսօր էլ կա, իսկ ցուցադրվել-չցուցադրվելը պետք չէ կապել Գրիգոր Ամալյանի անձի հետ. «Ուղղակի չեմ սիրում ու ինքս քիչ եմ դիմում մարդկանց, որ դիմում էլ եմ՝ ճարահատված, որովհետեւ դիմելու դեպքում շատ դժվար է մերժում ստանալ, մեկ-մեկ լինում է»:



Այնուամենայնիվ, Դավիթ Ամալյանը նշեց, որ վերջին համերգի դեպքում խնդիրներ է ունեցել հեռուստակայանների հետ. «Պիտի ասեմ, որ այդ ժամանակ Հ2-ը՝ Սամվել Մայրապետյանը, տղավարի մինչեւ վերջ կանգնեցին կողքս, ու եթե մինչեւ այդ խնդիրը ինքը 5-6 անգամ էր եթեր տալիս գովազդը, այդ խնդրից հետո, երբ տեսավ բոլոր ալիքները հրաժարվեցին ցուցադրել, 6 անգամը սարքեց 20 անգամ»: Իսկ թե կոնկրետ ի՞նչ խնդիր է եղել, նա չմանրամասնեց. «Էական չի»: