Հայ կոմունիստներն այսօր կքննարկեն ընտրությունում պարտության պատճառները

Հայ կոմունիստներն այսօր կքննարկեն ընտրությունում պարտության պատճառները
Այսօր տեղի է ունենալու Հայկոմկուսի պլենումի հերթական նիստը: Նախատեսվում է, որ պլենումի մասնակիցները կքննարկեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ դրանցում Կոմկուսի կրած անհաջողության պատճառները: Նկատենք, որ ՀԿԿ-ն, ի տարբերություն իր ռուս գործընկերների, որոնք ամենածանրակշիռ ընդդիմությունն են Ռուսաստանում արդեն 20 տարի, 5 տոկոսանոց շեմը վերջին անգամ հաղթահարել է 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններին անընդմեջ չի կարողանում խորհրդարան մտնել: