Օսկանյանը վիրավորվա՞ծ է Ծառուկյանից

Օսկանյանը վիրավորվա՞ծ է Ծառուկյանից
Վարդան Օսկանյանը երեկ «վճռական մենակ» էր, հասկանալիորեն` բավականին մտահոգ ու ահավոր անտրամադիր: Մինչև նիստն սկսվելը նա միայնակ նստած էր իր սենյակում, միակ մարդը ԲՀԿ-ից, որ սրտացավ ելումուտ էր անում, Գուրգեն Արսենյանն էր: Հետո Օսկանյանն ինքը գնաց Արսենյանի վիպ-սենյակ, որտեղ վերջինիս հետ քննարկում էին «կողմ քվեարկողների» ցանկը. Արսենյանն ասում էր` այ, սա-սա-սա «կողմ» կքվեարկեն: Օսկանյանը լուռ էր:



Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` նա վիրավորված է Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստից, որովհետև հասկանում է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում իրեն կարող են և ձերբակալել, և միակ մարդը, ով կարող է դրան խոչընդոտել, անհրաժեշտ պահին իր կողքին չէ: