Միքայել Նարիմանյանը` ռեկտորի պաշտոնակատար

Միքայել Նարիմանյանը` ռեկտորի պաշտոնակատար
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսն երին բնականոն կազմակերպելու համար:



Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն, տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին: