Ո՞ր ֆիլմերն են հավակնում «Հայակ»-ին

Ո՞ր ֆիլմերն են հավակնում «Հայակ»-ին
 Ապրիլի 13-ին Երևանում կկայանա  «Հայակ» ազգային 2-րդ մրցանակաբաշխությունը:  Որոշ ֆիլմեր ժյուրիի որոշմամբ կներառվեն կարճ ցուցակում:Ֆիլմերի  թվում են Հրաչ Քեշիշյան «Գարեգին Նժդեհ», Դավիթ Բաբախանյանի «Poker.am», Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ», Նատալյա Բելաուսկենեի «ՙԵթե բոլորը» ֆիլմերը:  Սրանք  հավակնում են ներառվել միագամից մի քանի անվանակարգերում, այդ թվում`«Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի»,  «Լավագույն դերասան»:



«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար պայքարում են 6 ֆիլմ, այդ թվում`  Բրադեն Քինգի «Այստեղ» և Կարեն Շախնազարովի«Սպիտակ վագր» ֆիլմերը:



Այս տարի «Հայակի» կազմկոմիտեն ստացել է շուրջ 40 հայտ: