Ո՞ւմ օգտին է աշխատում «Հայինկասացիան»

Ո՞ւմ օգտին  է աշխատում «Հայինկասացիան»
Ավագանու ընտրություններում կուսակցությունների օգտին ձայներ ապահովելու աշխատանքները մեկնարկել են: Ըստ լուրերի, ձայներ ապահՈովելու գործին լծվել են նաեւ «Հայինկասացիայի» աշխատակիցները, իսկ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն Կենտրոնական բանկի սեփականությունն է:



 



Ըստ տրամաբանության, Արթուր Ջավադյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցները պետք է աշխատեին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի օգտին, սակայն արտառոցն այն է, որ, տարածված լուրերի համաձայն, աշխատում են հօգուտ ԲՀԿ-ի: Նկատենք, որ «Հայինկասացիայի» աշխատանքի կուրացիան իրականացնում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: