«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը

«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը
Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ս. թ. ապրիլի 10-ից մայիսի 2-ը նախաձեռնում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը՝ «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:



 



Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ եւ թատերախմբեր /պետական եւ մասնավոր/:



 



Ընդունված ձեւաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական եւ դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձեւավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ, ինչպես նաեւ ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ:



 



Մամուլի ասուլիսը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժ. 12.00-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում: Կմասնակցեն՝



  • ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը


  • Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը


  • Փառատոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը


  • Գլխավոր համակարգող Մարիաննա Գրիգորյանը


  • Մասնագիտական հանձնախմբի անդամներ Լեւոն Մութաֆյանը, Նարինե Գրիգորյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Նելլի Ավետիսյանը


  • Ռեժիսոր Արմեն Մարգարյանը


  • PR-մենեջեր Շահեն Նազարենկոն




 



Բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժ. 18.00-ին, Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոնում: Տեղի կունենա փառատոնի պատմությունը ներկայացնող ֆիլմի շնորհանդեսը:



 



Փակման արարողությունը՝ մայիսի 2-ին, ժ. 19.00-ին, «Երկաթ» ակումբում: Տեղի կունենան դիպլոմների հանձնման եւ ՀՀ Մշակույթի նախարարության մրցանակների շնորհման արարողությունները, ինչպես նաեւ փառատոնի ամփոփիչ քննարկումները: