Մի ամպհովանու պատմություն

Մի ամպհովանու պատմություն

Մի հատ խաչ հանեք



 



Արմեն Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լավ է արել բռնել է ամպհովանին: Եվ ոչ միայն բռնել է, այլև ամուր է բռնել: Ամպհովանին: Փաստորեն նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը այդ պահին գտնվում էին Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի բարձր ամպհովանու ներքո:



 



Նոր աշխատատեղեր



 



Լուրեր են պտտվում, որ ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Ներսիսյանը և Արմեն Էլբակյանը նշանակվել են մշտական ամպհովանի բռնողներ:



Սպասվում է, որ ամռանը աշխատանքի կընդունվեն հավեսով հով անող և ճարպիկ Ճանճ քշող արվեստագետներ:



 



Խելքի աշեցեք






Քիչ է այս աշխարհը վատն է , ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման... Վիլյամ Սարոյանն այս խոսքերը, հարգելի Արմեն Էլբակյան, թույլիկ արվեստագետների մասին է ասել: Այնպես որ, կարիք չկա դրանք ուղղել մարդկանց, ովքեր չէին սպասում իրենց սիրելի արվեստագետին տեսնել զոնտիկ բռնողի դերում: Հայրենիքի, ժողովրդի, նախագահի և կաթողիկոսի հանդեպ քո պատկառանքն ու սերը դու պետք է քո տեղում ցույց տաս՝ բեմում:



 



Էդ.Ա.