Որոտանի ՀԷԿ-երի գնացքն արդեն գնացել է

Որոտանի ՀԷԿ-երի  գնացքն արդեն գնացել է

Երեկ կրկին Ազգային ժողովում քննարկում էին Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը, որի դիմաց ամերիկյան ընկերությունը 180 միլիոն դոլար է վճարել: Արամ Մանուկյանը պարզել էր, որ դեռ նոյեմբերին կառավարությունը, շատ լավ իմանալով, որ վաճառելու է ՀԷԿ-ը, նրան ամրացրել է գույք՝ 4 ռազմավարական ջրամբար:



Իսկ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Որոտանի կասկադի վաճառքը որակում էր որպես հակաօրինական գործարք, որի համար Քրեական օրենսգրքով 8-10 տարվա պատիժ է հասնում: Բայց քննարկեն-՝ չքննարկեն, գործարքն արդեն կայացել է՝ գնացքը գնացել: