Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Օսկարակիրների» անունները

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Օսկարակիրների» անունները

Մարտի 3-ին Լոս Անջելոսի «Դոլբի» կինոթատրոնում կայացավ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը: 



2013-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ Մակքուինի  «12 տարվա ստրկությունը»: Ֆիլմը նաև հաղթող է ճանաչվել լավագույն ադապտացված սցենարի և երկրորդ պլանի կանացի դերի (այն բաժին է հասել Լյուպիտա Նիոնգոյին) համար:



Ամենից շատ՝ յոթ արձակիներին է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմը, այդ թվում և՝ Կուարոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Էմանուել Լյուբեցկին՝ լավագույն օպերատոր:



Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել դիսնեյան «Սառը սիրտը»,  իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմի անվանակարգում հաղթել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտոյի «Մեծ գեղեցկությունը»:



Դերասանական անվանակարգերում լավագույններն են ճանաչվել Մեթյու Մակքոնախին և Ջարեթ Լետոն  («Գնորդների դալլասյան ակումբ»), իսկ կնոջ դերակատարման համար՝ Քեյթ Բլանշեթը՝ Վուդի Ալենի «Հասմիկը» ֆիլմում իր դերակատարման համար: