Ամերիկյան ընկերությունները ինքնաթիռ գնում են նաև Բրազիլիայից

Ամերիկյան ընկերությունները ինքնաթիռ գնում են նաև Բրազիլիայից

Բրազիլական Embraer աէրոտիեզերական հսկան 2.4 մլրդ դոլարի պատվեր է ստացել ամերիկյան Trans States Holdings ընկերությունից: 




Ինչպես գրում է France-Presse գործակալությանը, ամերիկյան ընկերությունը 50 հատ E175-E2 ինքնաթիռ ձեռք կբերի: Բացի այդ, համաձայնագիրը ևս 50 ինքնաթիռ պատվիրելու տարբերակ է ներառում: Մատակարարումներն, ամենայն հավանականությամբ, սկսվելու են 2020-ին:




Բրազիլական Embraer ընկերությունը հանդիսանում է աշխարհում ինքնաթիռներ արտադրող երրորդ ամենախոշոր արտադրողը, որն անցյալ տարի թողարկել է նաև E2 ինքնաթիռների առավել էկոնոմ սերիան: