Իրաքի ԶՈւ ստորաբաժանումները մտել են Տիգրիտ. մարտը շարունակվում է

Իրաքի ԶՈւ ստորաբաժանումները մտել են Տիգրիտ. մարտը շարունակվում է

Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների զավթած Տիգրիտ քաղաքը, որը գտնվում է մարաքաղաք Բաղդադից 140 կմ հյուսիս-արևմուտք: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:



 



Ծայրահեղականները քաղաքը վերահսկում են հունիսի 12-ից: Իրաքցի ուժայիններն արդեն ավելի քան 2 շաբաթ փորձում են հետ գրավել քաղաքը: Բանակը հարձակման է անցնել Սադամ Հուսեյնի հարազատ գյուղ Ալ-Աուջայի հարավից, որը գտնվում է Տիգրիտից 8 կմ հեռու:



 



Քաղաքի համար մարտերը շարունակվում են: Բանակային ավիացիան աջակցություն է ցուցաբերում ուժայիններին՝ օդից հարվածներ հասցնելով ծայրահեղականների դիրքերին: