Ռուսաստանը դիտորդներ է հրավիրել ռուս-ուկրաինական սահման

Ռուսաստանը դիտորդներ է հրավիրել ռուս-ուկրաինական սահման

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ կազմակերպությունը հուլիսի 16-ին գնահատման առաքելություն կուղարկի ռուս-ուկրաինական սահման ի պատասխան ռուսական կողմի հրավերի: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:




«ԵԱՀԿ դիտորդների առաքելության լիազորությունների և մանդատի հարցով խորհրդակցությունների նախապատրաստման շրջանակներում կազմակերպությունը գնահատման առաքելություն կուղարկի ռուս-ուկրաինական սահմանի՝ Դոնեցկի և Գուկովոյի անցակետեր: Առաքելությունը կազմված կլինի ԵԱՀԿ քարտուղարության երեք ներկայացուցչից», - Интерфакс գործակալությանը հայտնել են կազմակերպության մամլո կենտրոնից: