Թող էլի քննադատեն բանակին, բայց դժվարին պահին գան, զինվորի կողքին կանգնեն․ Մովսես Հակոբյան

Թող էլի քննադատեն բանակին, բայց դժվարին պահին գան, զինվորի կողքին կանգնեն․ Մովսես Հակոբյան

ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը մինչև իր աչքով չտեսնի, չշոշափի մեր կողմից խփված հակառակորդի անօդաչու սարքերը, իրեն թույլ չի տա հայտարարել, թե մերոնք անօդաչու սարեր են խոցել։



«Չենք ճարել, դրա համար չենք կարող ասել։ Մեր տղաները զեկուցում են, որ խփել են, տեսել են՝ ոնց է նկել, բայց չենք կարողանում ճարել, դրա համար չենք ասում։ Այն, ինչ որ հայտարարվում է, մի քանի տեղից պետք է ստուգել, նոր հյտաարել։ Ես մինչև չշոշափեմ, չեմ ասի»,-երեկ ԼՂՀ Պաշտպանության նախարարության շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մ․ Հակոբյանը՝ խոսելով մեր կողմից անօդաչու սարքերի ոչնչացման մասին։



Անդրադառնալով կամավորներական ջոկատների՝ դիրքեր բարձրանալու և մեր զիմվոների կողքին ի քանի օր շարունակ գտնվելու հանգամանքին, ՊԲ հրամանատարը նախ նշեց, որ վերջի օրերի սահմանային լարվածության ժամանակ մեր հասարակությունը համախմբվեց, և դա, ըստ նրա, միայն ու միայն հայ զինվորի շնորհիվ է․ «Եթե հայ զինվորն իրեն առաջնագծում այդպես չպահեր և հակառակորդին արժանի հակահարված չտար, ես չեմ կարծում, որ հասարակությունն այսպես կհամախմբվեր։ Բայց նաև շատ կարևորւմ եմ, որ դժվար պահին մեր հասարակությունը համախմբվում է։ Որևէ տեղ, եթե ուզում եք իմանաք, մեր ուժերի միջոցները բացազատված է եղել ընդամենը 20 տոկոսով, բանակի 40 տոկոսը դեռևս եղել է զորանոցներում, այսինքն, եթե ուժերի և միջոցների անհրաժեշտություն լիներ, մենք ունենք զորամասեր, զորավարժարաններ, բայց դրա անհրաժեշտությւոնը չի եղել, դրա տանգը չի եղել, որ մենք մեր բոլոր ուժերը բացազատենք։ Բայց նաև կարևոր է, որ զինվորն րեն մենակ չի զգացել։ Ազատամարտիկն իր հին շորերը հագին, անթրաշ տեսքով հայնվել է եր զինվորի կողքին՝ ասելով, որ «ես եկել եմ տեսնեմ, թե դու ոնց ես»։ Բայց բոլոր տեղերում ասել են, որ մենք այստեղ անելու բան չունենք»։



Ըստ նրա՝ կարևոր է նաև այն, որ այն քաղաքական գործիչը, ով անընդհատ քննադատում է բանակին, բանակի դժaվրին պահին թող էլի քննադատի, բայց նաև զինվորի կողքին կանգնի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ