Աբրահամյանը և Ղարիբաշվիլին վաղը հայտարարությամբ հանդես կգան

Աբրահամյանը և Ղարիբաշվիլին վաղը հայտարարությամբ հանդես կգան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությունում:



Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։



Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:



Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:



Վաղը Կառավարության մամուլի կենտրոնում Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարությամբ: