Ոչ միայն Համալիրը, այլ Մշակույթի Հասոյին էլ հետը, պիտի հանձնեին Պաշտպանության նախարարությանը

Ոչ միայն Համալիրը, այլ Մշակույթի Հասոյին էլ հետը, պիտի հանձնեին Պաշտպանության նախարարությանը

Էս մեր կառավարությունը մի ուրիշ սորտի կառավարություն է: Մտածել, մտածել է ու եզրակացրել՝ Մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Մեկը որ ասի՝ ինչու՞ եք տվել, մնացածները վրա կտան՝ ա՜յ մարդ ձեր մեջ իսկի տարրական հայրենասիրություն չկա՞, բա սահմանը, բա դիրքերը, բա զինվորը: Ցավը տանենք Հայոց զորեղ Բանակի, Հայաստանում ինչ կա, չկա, Պաշտպանության նախարարության հաշվեկշռին գրեք: Հովիկը հենց այդպես տնավարի մտածել է: Էս նախապատերազմական իրավիճակում ու՞մ լեզուն կֆռռա, որ ասի՝ ինչու՞ եք Պաշտպանության նախարարությանը տվել: Ում լեզուն էլ ֆռռա, նրան կարելի է առնվազն հայրենիքի դավաճան համարել:



Վարչապետի ուզած ձևով էլ եղավ՝ մի մասը ոգևորվել է, որ Համալիրը Պաշտպանության նախարարությանն է հանձնվել, մի մասն էլ զարմանում ու զայրանում է: Ոգևորվածներին թվում է, թե Համալիրի հանձնումն ուղղված է պաշտպանական դիրքերի ամրակայմանը, սուր են առել ու ճոճում: Վարչապետի քայլն էլ հայրենասիրական են համարում: Մյուս մասն էլ թնկթնկում է՝ բա մեր մշակույթը… Ինչու՞ այն չեն հանձնել Մշակույթի նախարարությանը: Ասեմ, որ երկու կողմին էլ չեմ հասկանում: Մշակույթի մասով հիշեցնեմ, որ մեր Մշակույթի նախարարը Հասոն է, որ հուշարձանները տեղերից պոկել ու բերել է Երևան ու նաև՝ մշակությաին նմանատիպ քայլեր… Այդքանից հետո մարդ չզայրանա՞ ու ասի՝ ոչ միայն Համալիրը, այլ Մշակույթի Հասոյին էլ հետը, պիտի հանձնեին Պաշտպանության նախարարությանը: Շատերի սրտով կլիներ: Մյուս կողմից էլ՝ Պաշտպանության նախարարության ինչի՞ն է պետք այդ համալիրը: Պաշտպանության նախարարության հաշվեկշռում նստեցնելով՝ նրա ճակատագիրը ժամանակավորապես չի՞ սառեցվում, որպեսզի նորից հանձնվի վարչապետի նոր որոշմանը: Նման կերպ մտածելու հիմք է տալիս այն, որ Մարզահամերգային համալիրի 25 միլիոն պարտքը անհետացել է բյուջեից…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ