Ոչ թե ինքն է գնալու Վատիկան, այլ Պապն է գնալու Բրյուսել

Ոչ թե ինքն է գնալու Վատիկան, այլ Պապն է գնալու Բրյուսել

Նախորդ օրը ԱԺ-ում լուր էր պտտվում, թե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գնացել է Հռոմ՝ պապի հետ հանդիպելու: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նաղդալյանից հարցրինք` գնալո՞ւ եք Վատիկան: Պատասխանեց, որ ոչ թե ինքն է գնալու Վատիկան, այլ Պապն է գնալու Բրյուսել. «Պապն այցելելու է Բրյուսել, հանդիպի ԵԽԽՎ մշտական կոմիտեի անդամների հետ, ու քանի որ ես, որպես հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ մշտական կոմիտեի անդամ եմ, նույնպես կհանդիպեմ Պապին»:



Չե՞ք հետաքրքրվելու՝ Պապը Ցեղասպանության 100-ամյակին գալո՞ւ է Հայաստան: «Առայժմ հայտնի չէ հանդիպման ձեւաչափը, եթե այն ընթանա հարցուպատասխանի ֆորմատով, որոշ հարցադրումներ, անշուշտ, կլինեն»:



Ի դեպ, բավական ժամանակ ԱԺ-ում չերեւացող Հերմինե Նաղդալյանը դրանից հետո էլ կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջխորհրդարանական նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին: