Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Գյումրու ողբերգության կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Գյումրու ողբերգության կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն իր կայքում մեկնաբանություն է տեղադրել Գյումրու ողբերգության առնչությամբ:

«Հայ ժողովրդի հետ մեկտեղ ցնցված ենք Գյումրի քաղաքի բնակիչների խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի ոճրագործությունից:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր երեխային:

Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն խստագույն պատասխանատվության»: