ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:



ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը:



«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի,հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին: ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով»,- ասված է հաղորդագրությունում։