Մենք արձանագրություններով չենք պայմանավորել մեր հարաբերություններն իշխանությունների հետ

Մենք արձանագրություններով չենք պայմանավորել մեր հարաբերություններն իշխանությունների հետ

«Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելուց հետո հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն առաջիկայում կոալիցիա կազմի իշխանության հետ» մեր թղթակցի հարցին ի պատասխան, երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք արձանագրություններով չենք պայմանավորել մեր հարաբերություններն իշխանությունների հետ: 7 կետ ունենք, որից մեկն է վերաբերում արձանագրություններին, մնացածը դեռ օրակարգում են: Մենք բազմիցս ասել ենք` եթե այդ 7 կետի ուղղությամբ գործընթաց սկսվի, մենք կմտնենք սերտ համագործակցության մեջ այդ ուժի հետ` լինի ընդդիմություն, թե իշխանություն, եւ կոչ ենք անում մեր գործընկերներին էլ վերադառնալ այդ դաշտ: Դաշնակցությանը մենակ չթողնել իշխանության հետ բանակցություններում, որի արդյունքում մենք ավելի խորքային սահմանադրական փոփոխություններ ունենանք, դրանից օգտվեն բոլորը… բայց այս ընթացքում հայհոյեն Դաշնակցությանը»: