Ծառուկյանը «զադնի է տալիս»

Ծառուկյանը «զադնի է տալիս»

Ողջ գիշերվա բանակցություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքել է իր քաղխորհրդին եւ ներկայացրել բանակցությունների մանրամասները: Նա ասել է, թե պարզապես չի ցանկանում գնալ առճակատման, արյունահեղության, ուստի հետ է քաշվում՝ ժողովրդին բախումների չտանելու համար: Ենթադրվում է, որ իշխանությունները եւս կսեղմեն «ստոպ» կոճակը եւ արդեն արդիական չի լինի մանդատից զրկելու հարցը, հարկային, ոստիկանական ճնշումները, տեղեկացրել է նա:



Մենք տեղեկացանք, որ ԲՀԿ-ականների մի մասը եւ կողքից Ծառուկյանին հարող ուժերը խորապես հիասթափված են։ Համարում են, որ Ծառուկյանը խոսքի տերը չեղավ եւ «զադնի դրեց»: Մնում է պարզել, թե ինչպես սա կմատուցվի հանրությանը: Հայտարարության տեքստը, որ տարածվեց ԲՀԿ քաղխորհրդի անունից եւ Գագիկ Ծառուկյանի «ուղերձը» այդ հարցերի պատասխանները չտվեցին, սակայն ակնհայտ դարձավ, որ իշխանությունը հասել է իր նպատակին։ Այդ տեսքտերից բխող հնազանդությունն ու «կոտրված» տրամադրությունը խոսում են այն մասին, որ ԲՀԿ-ն այլեւս առճակատման չի գնալու։