Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագա՞հ

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագա՞հ

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, պաշտոնապես հայտարարել է 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
Քլինթոնն ընտրարշավի ժամանակ շեշտը դնելու է միջին խավի ամերիկացիների վրա: Քլինթոնն ընտրողների հետ հանդիպումները սկսելու է Այովա նահանգում, սակայն պաշտոնական ընտրարշավը մեկնարկելու է մեկ ամիս անց: