Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները արյունալի հարված են հասցրել Եմենին

Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները արյունալի հարված են հասցրել Եմենին

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հունիսի 5-ին ռմբակոծել են Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող բազմամարդ շուկաներից մեկը: Գործողությանը զոհ է գնացել 30 տեղացի, հայտնում է Reuters-ը:



Ականատեսները հաղորդել են նաև բազմաթիվ վիրավորների մասին, որոնց թիվը չի հրապարակվում:



Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայում, որ ուժային գործողություններ է սկսել Եմենի շիա ապստամբների դեմ, դեռևս չեն մեկնաբանել կատարվածը, փոխանցում է գործակալությունը: