Թբիլիսիի գազանանոցից փախած վագրին սատկած են հայտնաբերել

Թբիլիսիի գազանանոցից փախած վագրին սատկած են հայտնաբերել

Թբիլիսիի գազանանոցի մոտ տեղակայված «Լագունա Վերե» ջրային համալիրի մոտ փրկարարները սատկած վագր են հայտնաբերել:



Ինչպես հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Զվիադ Կացաշվիլիին, ենթադրաբար, այդ վագրը փախած է եղել գազանանոցից հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի ժամանակ:



Կացաշվիլին նշել է, որ շուրջ 700 փրկարար շարունակում են մաքրել ջրային համալիրի տարածքը, որտեղ բազմաթիվ այլ սատկած կենդանիներ են հայտնաբերվել:



Հիշեցնենք, որ Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ սատկել է ավելի քան 300 կենդանի: