Հայաստանում մեկ օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը

Հայաստանում մեկ օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը

Հուլիսի 9-ին Հայաստանում մեկ օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը: Այդ օրը երկրից բացակայելու է Սերժ Սարգսյանը, նա Ուֆայում մասնակցելու է BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն), ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) եւ ԵՏՄ ղեկավարների հետ հանդիպմանը: ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախագահի հետ Ուֆա են մեկնում նաեւ Էդվարդ Նալբանդյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, մի քանի այլ նախարարներ: Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական բլոկի նախարարների հետ մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այսպիսով, Գալուստ Սահակյանը, ըստ Սահմանադրության, մնում է երկրի գլուխը: Հատկանշական է, որ 2 շաբաթ շարունակ Բաղրամյանը փակած ակտիվիստները որոշել են հենց Գալուստ Սահակյանի նախագահության օրը՝ հուլիսի 9-ին, մեծ հանրահավաք անցկացնել, որից հետո չեն բացառել այլ գործողությունների անցնելը: