Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ՝ թաղում

Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ՝ թաղում

Ինչպես տեղեկացրել էինք, երկու օր առաջ Սերժ Սարգսյանը Երևանի սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը։ Նա, սակայն, միայն հոգեհանգստին մասնակցելով չի բավարարվել և այսօր էլ մեկնել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ մասնակցելու թաղմանը։ Թերևս այդ պատճառով է, որ քաղաքական կոնսուլտացիաները Սահմանադրության նոր նախագծի շուրջ, որ պետք է կայանային այս օրերին, հետաձգվել են։