Մյունխենում միջոցներ են ձեռնարկվում փախստականների և մեկնարկող գարեջրի փառատոնի այցելուների միջև բախումները կանխելու համար

Մյունխենում միջոցներ են ձեռնարկվում փախստականների և մեկնարկող գարեջրի փառատոնի այցելուների միջև բախումները կանխելու համար

Մյունխենի իշխանությունները պատրաստվում են փախստականների և սեպտեմբերի 19-ին սկսվող գարեջրի տոնի՝ «Օքթոբերֆեստի» ոչ սթափ այցելուների միջև հնարավոր բախումներին: Այդ մասին հայտնել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոախիմ Հերմանը, գրում է РИА Новости-ն:



Մյունխենի գլխավոր կայարանը, որը գտնվում է փառատոնի տարածքի մոտակայքում, «Օքթոբերֆեստի» հյուրերի գլխավոր տրանսպորտային հանգույցն է: Վերջին օրերին կայարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, քանի որ այնտեղ են ժամանում Հունգարիայից և Ավստրիայից փախստականներով գնացքները:



«Դրան պետք է հավելել այն փաստը, որ կանխատեսել, թե ինչպես իրենց կպահեն Օքթոբերֆեստի բազմաթիվ ոչ սթափ այցելուները, հնարավոր չէ»,- ասել է Հերմանը: Այդ առիթով Հերմանը օգնություն է խնդրել Գերմանիայի ներքին գործերի նախարար Տոմաս դե Մեզյերից:



«Նախարարը խոստացել է, որ մոտ ժամանակներս նա կզբաղվի ոստիկանության ուժեղացման հարցով»,- ասել է նա: