Յացենյուկը Սահակաշվիլիին մեղադրել է ստախոսության մեջ

Յացենյուկը Սահակաշվիլիին մեղադրել է ստախոսության մեջ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պատասխանել է Օդեսայի մարզային ադմինիստրացիայի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի այն հայտարարությանը, թե Ուկրաինայի կառավարությունը ռեֆորմներ անցկացնելու փոխարեն կատարում է oլիգարխների կամքը: Յացենյուկը Վրաստանի նախագահի հայտարարությունը որակել է բացահայտ սուտ և չհիմնավորված:



«Ես կցանկանայի դիմել Օդեսայի մարզային պետաադմինիստրացիայի ղեկավարին: Ես հասկանում եմ այն զգացմունքայնությունը, որ կա մեր մեջ և ես գիտակցում եմ, թե որքան դժվար է նրա համար: Դժվար է բոլորիս համար և մենք այդ առումով միասնական ենք: Այդ պատճառով էլ զգացմունքայնությունն ու չհիմնավորված մեղադրանքները ձեռնտու են միայն նրանց, ովքեր դեմ են Ուկրաինայում բարեփոխումներին, ովքեր դեմ են իրական փոփոխություններին: Այդուհանդերձ, սազական չէ նախկին նախագահին սուտ մեղադրանքներ հնչեցնելը»,- ասել է Յացենյուկը:



Նշենք, որ սեպտեմբերի 4-ին ավելի վաղ ուկրաինական «5-րդ ալիքին» տված հարցազրույցում Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունը Արսենի Յացենյուկի գլխավորությամբ գործում է oլիգարխների շահերից ելնելով: Սահակաշվիլին հիշեցրել է, որ վարչապետը հրաշարվել է ուսումնասիրել ավիատոմսերի արժեքի և պետավիածառայության ղեկավար Դենիս Անտոնյուկի մասին իր պատրաստած զեկույցը: