Նախագահը ներկա է գտնվել Մասիսի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

Նախագահը ներկա է գտնվել Մասիսի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:



Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ Վարդանյանը, ապա կառուցման աշխատանքները շարունակվել են նրա որդիների կողմից: Եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը: