«Ոչ»-ի ճակատը որն է, գոնե կարդացած լինեն սահմանադրական բարեփոխումները. Արագածոտնի մարզպետ

«Ոչ»-ի ճակատը որն է, գոնե կարդացած լինեն սահմանադրական բարեփոխումները. Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին: Վերջինս ենթադրում է, որ կլինեն մարդիկ, որ «ինչ-որ բաների» հետ համաձայն չեն, բայց ինչի՞ համար: Մարզպետը կարծես տեղյակ չէ մայրաքաղաքում  եփվող «կաշաներից»:



«Ոչի ճակատը որն է, միգուցե կան մարդիկ, որ ենթադրենք ինչ-որ բանի հետ համաձայն չեն, կա այդպիսի մոտեցում: Համենայն դեպս մարզում, հանրապետության տարբեր մարզերում, կլինեն ինչ-որ կարգի մարդիկ, որ պետք է փորձեն դեմ լինել: Բայց ես չեմ հասկանում նրանց  մոտեցումն ինչի հետ է կապված, եթե իրենք գոնե մեկ անգամ կարդացած լինեն,  սահմանադրական բարեփոխումներում ինչ-որ կետ նշեն և ասեն, որ այս կետին դեմ են…».-լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը: