Գյումրիում համատարած անտարբերություն եւ պասիվություն է

Գյումրիում համատարած անտարբերություն եւ պասիվություն է

Շրջելով տասնյակից ավել ընտրատեղամասեր՝ համոզվեցինք, որ Գյումրիում տեղակայված գրեթե բոլոր ընտրատեղամասերում միևնույն վիճակն է: Դիտորդներից մեկը տեղին նկատեց՝ «Ուր է մարդ, որ ընտրության գան»:



35/29 ընտրատեղամասում 1811 ընտրողից ժամը 16:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 394 մարդ: 35/30 ընտրատեղամասում նույն ժամի դրությամբ 1903 ընտրողից քվեարկել է 371 քաղաքացի: Ի դեպ, 35/30 ընտրատեղամասի դիտորդի եւ հանձնաժողովի նախագահի տարաձայնությունների պատճառով դիտորդը լքել էր ընտրատեղամասը: Հանձնաժողովի նախագահ Լամարա Աբրահամյանը բացատրությամբ հանդես եկավ՝ ասելով. «Մի պահ այստեղ հոսք էր գոյացել, նա ցանկություն հայտնեց գրանցամատյանը տեսնելու, ինչն այդ պահին գրեթե հնարավոր չէր: Բացի այդ՝ օրենքով ամրագրված չէ, որ ամեն եկող-գնացողի հետևից պետք է գրանցամատյան նայել, իմ աշխատանքն էր խոչընդոտում, ի վերջո այստեղ կարգի հրավիրողը ես եմ»,-եզրափակեց նա:



Գյումրու մեկ այլ՝ 35/31 ընտրատեղամասում 1811 ընտրողից ժամը 16:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 394 մարդ: Հանձնաժողովի նախագահ Կարեն Բադալյանի խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերում էլ գրեթե նույն պատկերն է, այս ընտրությանը Գյումրիում ընդհանուր պասիվություն է նկատվում: Սակայն հետաքրքրական էր մի փաստ: Հանձնաժողովի նախագահներից շատերը վկայեցին, որ ընտրությանն առավել շատ մասնակցում են տարեցները:



Գրեթե նույն թվային պատկերն է մյուս բոլոր ընտրատեղամասերում: Մեր հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, անցորդ գյումրեցիներից շատերը ընտրությանը չէին մասնակցել, հիմնավորելու, բացատրելու այլ ցանկություն չհայտնեցին:



Արևիկ Հակոբյան, Գյումրի