Հրանտ Բագրատյան․ Այս քվեարկությունն ավելի վատն էր, քան 2013 թվականի նախագահական ընտրությունները

Հրանտ Բագրատյան․ Այս քվեարկությունն ավելի վատն էր, քան 2013 թվականի նախագահական ընտրությունները

«Այս քվեարկությունը զգալիորեն ավելի վատն է, քան 2013 թվականի նախագահական ընտրությունները», - սա ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականն է։ Որպես «Ազատություն» կուսակցության նախագահ, նա ահազանգեր է ստացել իր կուսակիցներից, որոնց թվում կան վստահված անձինք։ «Մի տեղ փող են բաժանում, մյուս տեղում ասել են՝ ձեր տանիքները կվերանորոգենք, եթե «այո» քվեարկեք, մեկ ուրիշ տեղ ճնշում են գործադրում։ «Ազատություն» կուսակցությունը 1900-ից ավելի տեղամասերը հսկելու հնարավորություն չունի, բայց մի քանի տասնյակ տեղամասերից մարդիկ մեզ ահազանգում են։ Թող ամփոփվի արդյունքները, նոր կտեսնենք, թե ինչ ենք անում», - ասաց նա։ Հրանտ Բագրատյանը քվեարկել է իր ավանդական տեղում՝ Ավետ Ավետիսյան փողոցում գտնվող Մուշեղ Գալշոյանի անվան համար 148-րդ դպրոցում։ «Շատ հանգիստ էր ընթանում հանրաքվեն, մասնակիցները քիչ էին», - ասում է նա։ Ի դեպ, այսօր առաջին անգամ քվեարկեց Հրանտ Բագրատյանի դուստրը՝ Մարիան։



Սյուզան Սիմոնյան