Խոզի գրիպից երիտասարդ կին է մահացել

Խոզի գրիպից երիտասարդ կին է մահացել

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ այսօր առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսից հերթական մահվան դեպքն է գրանցվել։ Մահացողը երիտասարդ կին է։ Հայտնի է, որ սա խոզի գրիպից մահացության 7-րդ դեպքն է:
Երբ փորձեցինք հավելյալ մանրամասներ իմանալ դեպքի մասին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը առաջարկեց դիմել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հրաժարվելով որեւէ մեկնաբանությունից։



ՀՀ առողջապահության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ տեղեկացրին, որ իրենք հաստատում են մահվան դեպքը, սակայն այլ տեղեկատվության չեն տիրապետում եւ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ՝ իրազեկ լինելուն պես։



 Մեր տեղեկություններով՝ կինը օրերս է Թալինից տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: