Դպրոցականների արձակուրդները կերկարացվեն եւս մեկ շաբաթով

Դպրոցականների արձակուրդները կերկարացվեն եւս մեկ շաբաթով

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր Կառավարության նիստին առաջարկեց եւս մեկ շաբաթով երկարացնել նախակրթական եւ հանրակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդները: Վարչապետը համապատասխան հանձնարական տվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:



Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ H1N1-ից արդեն11 մարդ է մահացել, սակայն Առողջապահության նախարարությունը պնդում է, որ համաճարակ չկա: Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։



Նշենք, որ հունվարի 11-ին ավարտվող դպրոցականների արձակուրդը սուր շնչառական վարակների պատճառով երկարաձգվել էր մինչեւ հունվարի 18-ը, այժմ փաստորեն այն կերկարաձգվի եւս մեկ շաբաթով: