Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից. Արմեն Աշոտյան

Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից. Արմեն Աշոտյան

Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳնախարար Արմեն Աշոտյանը: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։



Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»,-գրել է նախարարը։



Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ H1N1-ից արդեն11 մարդ է մահացել, սակայն Առողջապահության նախարարությունը պնդում է, որ համաճարակ չկա: Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ն միացված է արհեստական շնչառության սարք։



Նշենք, որ հունվարի 11-ին ավարտվող դպրոցականների արձակուրդը սուր շնչառական վարակների պատճառով երկարաձգվել էր մինչեւ հունվարի 18-ը, այսօրվա Կառավարության նիստին առաջարկվել էր արձակուրդը երկարացնել եւս մեկ շաբաթով: