Մեկն էլ իրեն Կիևյանից է գցել. չլինի՞ նա էլ H1N1 ուներ…

Մեկն էլ իրեն Կիևյանից է գցել. չլինի՞ նա էլ H1N1 ուներ…


Խոզի գրիպ, խոզի՜ գրիպ անցած տարի էր:



Գրիպ ընկա ու վեց ամսից ավել դուրս չէի գալիս: Ինձ գրիպով վարակողին էլ գիտեի ու ամեն օր համարյա զանգում էի նրան.



-Ախչի ո՞նց ես,- առաջընթաց կա՞…



-Սիստեմայի տակ եմ,- ասում էր:



Շուրջ բոլորն այդ վիճակում էին: Մի երկու օր լավանում էին, հետո նորից կրկնվում էր…



Վեց ամիս հետո ինձ վարակողին հանդիպեցի.



-Լավացա՞ր,- մի այնպիսի տոնով հարցրի, որը նշանակում էր՝ ինձ վարակեցիր, դու լավացա՞ր…



Նա էլ թե՝



-Որտեղի՞ց,- քթիս մեջ այնպիսի վերք է բացվել, որ ցավից մեռնում եմ, - անընդհատ քրտնում եմ, գիշերը տաս անգամ շոր եմ փոխում:



Հա՜, դե լավ է,- քրթմնջացի,- ու տեսա, որ նրա աչքերը զարմանքից կլորացան՝ իբր ի՞նչն է լավ:



… Բայց անցած տարի ոչ մեկը չասաց՝ խոզի գրիպ է: Ինչու՞, չեմ հասկանում:



Եթե այս տարվա գրիպը խոզի է, անցած տարվանը պիտի որ պռոգոմեշի գրիպ եղած լիներ:



Էս տարվա գրիպը մի տեսակ ուրիշ ընթացք ունի: Ասում են քացկեղ ունի, բայց մեռավ H1N1-ից, շաքարային դիապեդ ունի, բայց մեռավ H1N1-ից…



Մեկն էլ իրեն Կիևյանից էր գցել. չլինի՞ նա էլ H1N1 ուներ…




Հասմիկ Բաբաջանյան