Ամառային էլեգիա

Ամառային էլեգիա

Տիկինը՝



Դոկտոր,



Բերել էր իր տուն



Երկու ծիտ՝



Մեկը սև՝



Ինչպես իր շորը,



Մյուսը՝ ճերմակ՝



Ինչպես փոռիկը շորի:



Տիկինը՝



Դոկտոր,



Դրեց ծտերին



Սեղանին՝



Փայլուն...



-Նկարիր,



Նկարիր,



Տղա,



Շուտ արա,



Ռեպին ես,



Այվազովսկի,



Թե ինչ,



Պատկերն այս՝ 



Էլեգիա անվանիր...



Ֆեյսբուքըըըս...



Դրեք պատին...



Ես բավարարված եմ,-



Ասաց տիկինը՝



Դոկտոր:



-Ա~աաաայ, այս ինչ է...



Ծրտե~եեեց,-



Ճչաց տիկինը՝



Դոկտոր:



- Բա ծիտ է,



Կծրտի,



Տիկին



Նա հո չգիտի,



Որ քայլում է



Դոկտորի...



Ուսի վրայով



-Ֆո~ւուու,



Տարեք,



Կորցրեք,-



Ասաց տիկինը՝



Դոկտոր,-



Իմ մյուս սեսիային



Չբերեք էլ ծիտ:



Կբերեք կով



Իմ մյուս սեսիային՝



Ինչպես



Գլոբուսը իմ՝



Չալպտուրիկ մի կով,



-Օ~



Դուք հանճարեղ եք,



Տիկին:



Ուրեմն՝ կով՝



Չալպտուրիկ:



Կովը՝



Չալպտուրիկ,



Չի ծրտում...