ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հյուրընկալեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին:



ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը, կուսակցության սկզբունքները, կառուցվածքը, ՀՀ անկախացումից ի վեր Դաշնակցության գործունեության տարբեր փուլերը: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներին, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրին, ՀՅԴ-ի նպատակներին եւ դրդապատճառներին:



ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը:



ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ կարեւորեց Ընտրական նոր օրենսգրքի մշակումը և դրա գործադրման ուղղությամբ միջազգային կառույցների աջակցությունը՝ բոլոր ուղղություններով։



ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և քաղաքացիական ինստիտուտների կայացումը, ներկայացրեց իր քաղաքական փորձառությունն այդ ոլորտում: Կարեւորեց նաև տնտեսության մեջ մրցակցային պայմանների անհրաժեշտությունը, ներդրումների ներգրավումը:



Կողմերն ընդգծեցին հանդիպումների և տեսակետների փոխանակման անհրաժեշտությունը։



arfd.am