ԲՀԿ-ում ներգաղթ է նկատվում

ԲՀԿ-ում ներգաղթ է նկատվում

Քանդման երկրորդ «պտույտի» գնացող ԲՀԿ-ն փորձում է հավաքել առաջին «պտույտի» ժամանակ «քամուց քշվածներին»: Ժամանակին ԲՀԿ-ից իր հեռանալու մասին հայտարարած, այժմ «դարձ ի շրջանս յուր» գործած Վարդան Բոստանջյանին կհաջորդի Արամ Սաֆարյանի «մուտքը», եթե վերջինս համաձայնի, որովհետեւ նախկին ԲՀԿ-ականին շատ «փիս» նեղացրել են ծառուկյանական օրերին: Սակայն ամենաէկզոտիկը Վարդան Օսկանյանի վերադարձի մասին խոսակցություններն են: Ինչպես տեղեկացրեց մեր ԲՀԿ-ական զրուցակիցը, այդ մտայնությունը կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մոտ միշտ է եղել` հաշվի առնելով Օսկանյանի կապերը: «Սակայն շատերիս համար դա նոնսենս էր, որովհետեւ նախ Օսկանյանն ինքը նպաստեց, որ ԲՀԿ-ն քանդվի, ապա` նա միայն դրսի համար է Օսկանյան։ Երբ Ծառուկյանի պնդմամբ գլխավորեց Երեւանի քաղաքապետի համամասնական ցուցակը, մենք տեսանք, թե Օսկանյանը որքան պատրաստ չէ նման պայքարի, եւ եթե նա չլիներ, ԲՀԿ-ն շատ ավելի մեծ ձայներ կհավաքեր այդ ընտրություններում»: