Արտաշատից Հրազդան եկած Արամ Դանիելյանի համախոհները նրան բարոյապես աջակցելու համար են (տեսանյութ)

Արտաշատից Հրազդան եկած Արամ Դանիելյանի համախոհները նրան բարոյապես աջակցելու համար են (տեսանյութ)

Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով 25/20 ընտրատեղամասում: Ո՞ւմ օգտին է քվեարկել գործող քաղաքապետը, հաստատ ոչ Սասուն Միքայելյանի: Քվեարկությունից հետո Արամ Դանիելյանը խոսեց լրագրողների հետ և համոզմունք հայտնեց, որ հաղթողն ինքն է լինելու. «Կարծում եմ, որ ես չեմ պարտվելու: Ես այն մարդն եմ, որ կոնֆլիկտային չեմ, հաղթողին պետք է շնորհավորել».- ամեն դեպքում շեշտեց քաղաքապետը՝ պատասխանելով այն հարցին, թե պարտության դեպքում կշնորհավորի հաղթողին:



Hraparak.am-ի հարցին, թե նկատե՞լ է մարզպետարանի մոտ այսօր կայանված երկու ավտոբուսները, որոնք մարդ էին բերել Հրազդան, քաղաքապետն Արտաշատում բարեկամներ ունի՞. «Մենք բոլոր տեղերում էլ բարեկամներ ունենք, որովհետև ՀՀ-ն շատ փոքր հանրապետություն է, մարդիկ եկել էին, իմ համախոհները եկել էին ինձ աջակցեն: Էդ խի՞ չեք ասում, որ 20 օր է` Իջանից Երևանից, Կիրովականից, Լենինականից, որ հրազդանցիներ քարոզչություն են անում, դրա մասին չեք ասում, այսօր մարդիկ եկել են, որ ինձ աջւակցեն: Գիտեք կա բարոյական աջակցություն, կողքովս քայլելով, ի՞նչ պետք է անեն, եթե այստեղի գրանցում չունեն: Իմ կողքին ամբողջ հրազդանցիներն են կանգնած: Ես վստահ եմ, հրազդանցին գոհ է իմ աշխատանից: 14 տարիների ընթացքում բնականաբար քաղաքում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք: Քաղաքի բյուջեով չես կարա, Հրազդանի նման սպեցիֆիկ քաղաքի խնդիրները լուծես: Մենք ունենք քաղաքի զարգացման ծրագիր, տարիների ընթացքում այդ խնդիրները կլուծվեն»:



Հետաքրքրական էր, որ Արամ Դանիելյանն այսօր խոսեց իր բիզնեսների մասին, լրագրողները նկատել էին վերջինիս թանկարժեք մեքենան և հետաքրքրվեցին, թե ինչ միջոցներով է այն գնել. «Դա իմ անձնական մեքենան է, իմ անձնական միջոցներով: Ես բիզնես էլ ունեմ, իմ բարեկամների բիզնեսների օգնությամբ: Դուք կկարդաք, կտեսնեք»: Երբ լրագրողները պնդեցին, թե կոնկրետ ինչ բիզնեսի մասին է խոսքը, միջամտեց Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը. «Հավատարմագրային կառավարման բիզնեսներ են, որևիցե խնդիր, կարծում ենք, չկա»:



Թեպետ Արամ Դանիելյանը թանկարժեք մեքենա ունի, բայց անգամ իր մեքենայի «բարօրության» համար ճանապարհները լավ կարգի չէր բերել. «Դուք կարող է ճանապարհաշինությունից չեք հասկանում: Հրազդանում կա 193 կիլոմետր գլխավոր ճանապարհ, մենակ դրա պահպանման համար, որ 6 ամիս ձմեռը և 35 մինուս ջերմաստիճանի սահմաններում այդքան ավազ ու աղ լցրու, քայքայվում է,,այդ ճանապարհները պահպանելն արդեն մեծ աշխատանք է»:



Նշենք նաև, որ այդ ողջ ընթացքում մի տատիկ էր սպասում քաղաքապետին, նրա «դեմքին շպրտելու» համար, որ 10 տարի առաջվա իր խոստումը չի կատարել:



Մանրամասները՝ տեսանյութում: