Մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Մայիսի 10-ին, ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Կառավարության այսօրվա նիստում նման առաջարկությամբ հանդես եկավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, ամենայն հավանականությամբ կքննարկվի Ընտրական օրենսգիրքը, ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը: Արտահերթի օրակարգում հատուկ ընթացակարգով կրկին կներկայացվի աղմկահարույց «Հրազդան-ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքները ներելու եւ այն ՎՏԲ-ի կառավարմանը հանձնելու մասին նախագիծը, որի քվեարկությունը, հիշեցնենք, անցած շաբաթ տապալվեց քվորում չապահովվելու պատճառով:



Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը նորից ուղարկել խորհրդարան։ Օրինագծով նախատեսվում էր ներել «Հրազդան ցեմենտի» ընդհանուր 935 մլն դրամ հարկային պարտավորությունների 510.1 մլն դրամ տույժերը։ Գործարանը պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի օրոք։