«Ժողովուրդ». Իսկ դուք փորձեք բերանից «թույլ» չլինել

«Ժողովուրդ». Իսկ դուք փորձեք բերանից «թույլ» չլինել

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը 2009-ին պատգամավոր դարձավ գործարար Սամվել Ալեքսանյանի ազգականը լինելու շնորհիվ, երբ Մալաթիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը 2008-ին կալանավորվեց: Նույն Ալեքսանյանի շնորհիվ Նահապետյանը 2012-ին եւս մանդատ ստացավ եւ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ: Պարզվում է՝ այն աստիճան է լուրջ ընդունել իր պատգամավորական կարգավիճակը, որ սկսել է լրագրողներին խրատել, թե նրանք ինչ պիտի անեն, ինչ՝ ոչ: Երեկ նա «Ժողովուրդ»-ի լրագրողին հանդիմանել է այն բանի համար, որ օրաթերթը Սեյրան Օհանյանի հետ պատգամավորների փակ հանդիպումից մանրամասներ է հրապարակել: Ստիպված ենք բախտի բերմամբ մանդատ ստացած պատգամավորին հիշեցնել, որ տեղեկություն փնտրելը, գտնելը եւ տարածելը լրագրողներիս սահմանադրական իրավունքն է, իսկ պատգամավորինը` բերանից «թուլ» չլինելը, որ հետագայում ստիպված չլինի իր մեղքը լրագրողների վրա գցել: Այնպես որ, մենք շարունակելու ենք տեղեկություններ հրապարակել անգամ ամենափակ նիստերից՝ ինքներս զտելով ինֆորմացիան, որպեսզի մեր երկրի դեմ ոչինչ չհրապարակվի. թեեւ շատ նիստերում որոշ գործիչներ մեր երկրի դեմ են ելույթներ ունենում»:



Մանրա,ասները՝ թերթի այսօրվա համարում: