Այո, Գագիկ Խաչատրյանի կադրերի մի մասն ազատվել է

Այո, Գագիկ Խաչատրյանի կադրերի մի մասն ազատվել է

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպիսին են նրա եւ ՊԵԿ նախկին նախագահ, այժմ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները։ Նկատեցինք նաեւ, որ ինչ ինքը նշանակվել է, Գագիկ Խաչատրյանի կադրերն ազատվում են ՊԵԿ-ից, եւ իր նախընտրելի կադրերն են նրանց փոխարեն նշանակվում։ «Պարզ ասեմ՝ այո։ Եղել են մարդկանց ազատումներ, ովքեր որ երկար տարիներ կամ մի որոշ ժամանակ աշխատելիս են եղել Գագիկ Խաչատրյանի հետ, որը որ բնական է եւ նորմալ է, ինչո՞ւ, որովհետեւ պահանջները, մոտեցումները, մարդկանց վստահության հանգամանքները տարբեր են լինում, եւ, բնականաբար, ես սկսում եմ աշխատել էն մարդկանց հետ, ում վստահում եմ։ Դա էնքան նորմալ է, որ Գագիկ Խաչատրյանն ինքը, երբ որ ստանձնել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, բնական է, չէ՞, իր նախորդի մարդիկ էլ դիմում են գրել կամ չեն ցանկացել աշխատել Գագիկ Խաչատրյանի հետ։ Հիմա Գագիկ Խաչատրյանի կադրերից մի քանիսը կարող է չեն ցանկացել աշխատել ինձ հետ եւ դիմում են գրել, ազատվել են պաշտոնից»։ Այսինքն՝ ինչո՞վ են առաջնորդվել ազատել-նշանակելիս, մտերմության աստիճանո՞վ, թե՞ պրոֆեսիոնալիզմով։ «Բացարձակապես միայն վստահության եւ գիտելիքների աստիճանով»,-եղավ պատասխանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ