«Ժողովուրդ». Բյուջեի պակասորդը գերազանցել է սպասումները

«Ժողովուրդ». Բյուջեի պակասորդը գերազանցել է սպասումները

«Ժողովուրդը գրում է. «Երեկվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից ծախսվել է 726 միլիարդ 57 միլիոն դրամ, որը կազմում է այս տարվա համար նախատեսված պետական բյուջեի 51 տոկոսը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հարկեր եւ տուրքերից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 512 միլիարդ դրամ: Ստացվում է՝ այս պահի դրությամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 214 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ 2016 թվականի պետական բյուջեով ողջ տարվա համար նախատեսված պակասուրդը պետք է կազմեր 191 միլիարդ դրամ: Մյուս կողմից տնտեսագետների շրջանում արդեն իսկ ձեւավորված կարծիք կա, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման պատմությունը նույնպես խիստ բացասական կազդի տնտեսության վրա: Մասնավորապես, ներկա պայմաններում նոր ներդրումների մասին կարելի է մոռանալ: Ինչը ենթադրում է, որ առաջիկա ամիսներին հարկային մուտքերի ավելացում չի կանխատեսվում, այսինքն՝ պետական բյուջեի պակասուրդը շարունակելու է աճել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: