Միհրանին որպես չեմպիոնի դիմավորեցին նաև Հրապարակի գորգի վրա (լուսանկարներ)

Միհրանին որպես չեմպիոնի դիմավորեցին նաև Հրապարակի գորգի վրա (լուսանկարներ)

Քիչ առաջ Hraparak.am-ն ականատես եղավ, թե ինչպես են Հրապարակի գորգի վրա բուռն ոգևորությամբ դիմավորում Ռիոյից վերադարձած մեր չեմպիոններից Միհրան Հարությունյանին։



Նշենք, որ նա հավասար պայքարում«պարտվեց» սերբ ըմբիշին, քանզի մրցավարը անադրար կերպով նախապատվությունը տվեց իր մրցակցին, ոչ թե Միհրանին։ Արդյուքնում Միհրանը դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Բայց նրան Հայաստանում դիմավորեցին որպես ոսկե մեդալակրի, որպես բացարձակ չեմպիոնի։ Օդանավակայանում շատ ջերմ ընդունելությունից հետո Միհրան Հարությունյանին անակնկալ էր սպասվում նաև Հանրապետության Հրապարակում։ Հենց գորգի վրա նրան դիմավորեցին դհոլ-զուռնայով ու ծաղիկներով։ Մի երիտասարդ Միհրանին բարձրացրել ու պահում էր իր ուսերին, իսկ այդ ընթացքում հավաքվածները վանկարկում էին՝ չեմպիոն, չեմպիոն։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ