«Չորրորդ իշխանություն». «Ճոյտը» կոռուպցիայի մասին ֆիլմ է նկարում՝ «Սուպեր պապա» անվանումով

«Չորրորդ իշխանություն». «Ճոյտը» կոռուպցիայի մասին ֆիլմ է նկարում՝ «Սուպեր պապա» անվանումով

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» աշխատանքային անվանումով ֆիլմ նկարել:



«ՉԻ» - Ճիշտն ասած՝ փոքր-ինչ անսպասելի էր, որ Հակոբ Հակոբյանը որոշել է նաեւ վավերագրական ֆիլմ նկարել: Որովհետեւ եթե ֆիլմը կոռուպցիայի մասին է՝ անգամ դերասանների կարիք չկա: Կարելի է թաքուն նկարահանել մեր պաշտոնյաների աշխատանքային առօրյան եւ վերջ:



Բայց մյուս կողմից էլ՝ լավ է, որ Հակոբ Հակոբյանը վերջապես զբաղվում է այն թեմայով, որին քաջածանոթ է. ի վերջո՝ ահագին ժամանակ հանրապետական է եղել եւ ներսից է ծանոթ թեմային:



Եվ այնուամենայնիվ՝ կարծում ենք, որ «Սուպեր պապա» ֆիլմը ոչ այնքան կոռուպցիայի մասին կլինի, որքան կոռուպցիայի դեմ պայքարի: Հակոբ Հակոբյանն ինքն է ասում, որ ֆիլմը կատակերգություն է լինելու»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում