Ընտրություններից առաջ կոչ եմ արել բոլոր ուժերին խնայել կրթական համակարգը․ Լևոն Մկրտչյան

Ընտրություններից առաջ կոչ եմ արել բոլոր ուժերին խնայել կրթական համակարգը․ Լևոն Մկրտչյան

Այսօր Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ ողջ տարվա ընթացքում անաչառ լուսաբանման համար։ Խոսելով արդյունքների մասին՝ նա նշեց, որ հանրակրթության ոլորտում իրականացվել է երկու փոփոխություն, ավագ դպրոցի խնդիրները բեռնաթափվել են, 10-րդ դասարանը մի քիչ ծանրաբեռնված է, քանի որ հիմնական առարկաները դեռ անցել են, ճիշտ կլինի, որ հաջորդ տարի 11-րդ դասարանում հիմնական դասընթացները ավարտեն և հնարավորություն տրվի երեխաներին արդեն 12-րդ դասարանում ընտրել այն առարկաները, որոնց շնորհիվ հետագայում մասնագիտություն է ստանալու։ 



Լևոն Մկրտչյանի խոսքով՝ անկախությունից հետո իրենց հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի, որտեղ կրթական համակարգի ցանկացած մեխանիզմ աշխատում է։ «Երեխաները դպրոցում շատ ծանրաբեռնված են, եթե եվրոպական միջին մակարդակով առարկաների թիվը 14-15 է, իսկ մեզ մոտ 20-24 առարկա է, այս առարկաները պետք է համախմբեն։ Եթե երեխաները հակում ունեն, պետք է լրացուցիչ կրթություն ստանան»։



Նախարարը նաև նշեց, որ իրենք հատուկ երրորդ փոխնախարարի հաստիք ունեն, որը պետք է զբաղվի ապագա զարգացման հարցերով։ «Մենք պետք է կարողանանք երկու մեծ խնդիրներ լուծել։ Համալսարանները կախված են ուսանողի վարձից, համալսարանները ամեն ինչ անում են, որպեսզի ուսանողները համալսարանը չլքեն, այստեղից առաջացավ համալսարանի ֆոնդի գաղափարը, իրենք պետք է կարողանան ավելի ռացիոնալ լուծել իրենց խնդիրները, օրինակ մի համալսարանի կողմից լաբորատորիա է բերվել, որի կարիքը չկա, ի՞նչ իմաստ ունի մեկ այլ ուրիշ համալսարան նման լաբորատորիա բերի, պետք է ստեղծել ցանցային համալսարաններ, գրադարանները պետք է բաց լինեն»։



Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով բաց թողումների մասին հարցին, ասաց, որ իրենք չեն կարողանում դպրոցների կառավարման համակարգում անցկացնել արմատական փոփոխություն, երկրորդը՝ դասագրքերի նորացման խնդիրը կա, մենք չունենք մշակույթ դասագիրքը կրելու, երրորդ կարևոր հիմնախնդիրը վերապատրաստումներն են, յուրաքանչյուր ուղղություն, որի մասին խոսոււմ է ինքը՝ վերապատրաստման կարիք ունի։
«Մենք ունենք միջին մակարդակի կրթություն, սա եվրոպական չափանիշներով, այն հասարակությունը, որը չի դժգոհում կրթությունից, զարգացում չի ունենում։ Մարտահրավերները շատացել են, մրցակցություն, որը կա աշխարհում, պահանջում է որակի բարձրացում։ Ի՞նչն է խագարում կրթությանը, օրինակ՝ հարուստ երկրում կրթության նախարարը ունի խնդիր՝ որակ, իսկ մեր նման երկրում կա նաև սոցիալականը, կրթությունը բերում է միջավայր, ինչքան աշխատատեղերը շատանան, այդքան որակը կդառնա մեր գերխնդիրը։ Մենք պետք է կարողանանք այնպիսի օպտիմալ ձևաչափ ստեղծել, որը կբերի որակի բարձրացման»։



Այն հարցին՝ ինչպե՞ս կրթության ներկայացուցիչերին ետ պահել ընտրություններին, Լևոն Մկրտչյանը նշեց, որ ինքը ընտրություններից առաջ կոչ է արել բոլոր ուժերին խնայել կրթական համակարգը։